Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արևիկ համայնքի 31-րդ փողոցի ներհամայնքային ոռոգման ցանցի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են

16.08.2021

Սուբվենցիոն ծրագրի շրջանակում Արևիկ համայնքի 31-րդ փողոցի 319 գծմ երկարությամբ ներհամայնքային ոռոգման ցանցի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են:

Դեռևս խորհրդային տարիներին Արևիկ համայնքում անցկացված ոռոգման համակարգը դաշտային հատվածում պահպանել է իր կենսունակությունը, սակայն ներհամայնքային բնակելի հատվածում շահագործվում է համակարգի 10 %-ը:

Ծրագրի իրականացման արդյունքում շուրջ 40 հա տնամերձ հողատարածքների ոռոգումը հնարավոր կլինի իրականացնել ոռոգման միասնական համակարգի միջոցով:

Բացի այդ,  կկրճատվեն այգիների, ջերմատների շահագործման նպատակով խորքային հորերից ջրի օգտագործման համար էլեկտրաէներգիայի ծախսերը, հին ցանցի սխալ ինժեներական լուծումների և անմատչելի տարածքների պատճառով առաջացող ջրի կորուստները:

Կապալառու կազմակերպությունը «Միսակ Մարգարյան» ԱՁ-ն է:
Ծրագրի շահառուների թիվը 250 է:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:35:19