Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Քարակերտում սուբվենցիոն ծրագրով նախատեսված ճանապարհաշինական աշխատանքները մեկնարկել են
17.08.2021
Սուբվենցիոն ծրագրերի շրջանակում #Քարակերտ համայնքի 6 փողոցում նախատեսված 7245 քմ ասֆալտապատման աշխատանքները մեկնարկել են.
- Ավ. Իսահակյան - 1390քմ
- Մ. Սարյան - 242,5 քմ
- Կամոյի - 1355 քմ
- Հ. Շիրազ - 967,5 քմ
- Հր. Քոչար - 1395 քմ
- Ե. Չարենց - 1895 քմ
Վերոնշյալ ներհամայնքային ճանապարհները ծածկույթ գրեթե չեն ունեցել: Համայնքային միջոցներով պարբերաբար փոսալցում է իրականացվել, ինչն էլ խնդրի կարճատև և ոչ արդյունավետ լուծում է ապահովել:
Ծրագրի իրականացման արդյունքում ճանապարհների երթևեկելի հատվածի լայնությունը կդառնա 5 մ՝ առավել հարմարավետ տեղաշարժ ապահովելով հետիոտների և տրանսպորտային միջոցների համար: Նախատեսվող աշխատանքների արդյունքում կանհետանա նաև անձրևից ու ձնհալից հետո առաջացող ցեխը, իսկ նորմալ եղանակային պայմաններում՝ փոշին:
Կապալառու կազմակերպությունը «ԱԴԻԲԵԿ» ՍՊԸ-ն է:
Ծրագրի շահառուների թիվը 15 000 է: