Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

2021 թվականի համար հաստատված Էջմիածին քաղաքի 3 սուբվենցիոն ծրագրերից 2-ով նախատեսված աշխատանքները մեկնարկել են

24.08.2021

2021 թվականի համար հաստատված Էջմիածին քաղաքի 3 սուբվենցիոն ծրագրերից 2-ով նախատեսված աշխատանքները մեկնարկել են. հիմնանորոգվում են Բաղրամյան փողոցի մայթերը և Սբ. Մովսես Խորենացի, Բաղրամյան փողոցների ասֆալտբետոնե ծածկը

Ծրագրի շրջանակում կհիմնանորոգվեն կենտրոնը շրջանցիկ ճանապարհի հետ կապող Բաղրամյան փողոցի մայթերը՝ 4959 քմ, Սբ. Մովսես Խորենացի փողոցը՝ 8357.1 քմ և Բաղրամյան փողոցը՝ 9603.2 քմ ընդհանուր մակերեսով:

Հիշեցնենք, որ համաֆինանսավորման ծրագրի 3-րդ բաղադրիչով Ա. Մանուկյան 2-րդ թաղամասում, ուր կոյուղատար համակարգն ընդհանրապես բացակայում է, նախատեսվում է կառուցել 2212 գծմ ընհանուր երկարությամբ կոյուղագիծ:
➖➖➖➖➖➖➖
Էջմիածնի քաղաքապետարանի տեղեկացմամբ, հաշվի առնելով Բաղրամյան փողոցի ծանրաբեռնվածությունը՝ շինարարական աշխատանքները կընթանան փուլային տարբերակով, և փողոցը կփակվի հատվածաբար.
➡️ 1-ին փուլ՝ Խորենացի փողոցից մինչև Բաղրամյան 16 շենք
➡️ 2-րդ փուլ՝ Բաղրամյան 16 շենքից մինչև Բաղրամյան 22 շենք
➡️ 3-րդ փուլ՝ Բաղրամյան 22 շենքից մինչև Սպանդարյան փողոց

Շինարարական աշխատանքների ողջ ընթացքում Թումանյան փողոցի Պատկանյան-Բաղրամյան և Դանղյան փողոցի միակողմանի հատվածների երթևեկությունը կկազմակերպվի երկկողմանի:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08