Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի է ունեցել հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը

25.08.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատում օգոստոսի 24 անցկացրել է Արմավիրի և Արարատի մարզերի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների 2021-2022 ուսումնական տարվա օգոստոսյան խորհրդակցությունը՝ մասնակցությամբ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի, կրթության զարգացման նորարարությունների ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանի, կրթական և առողջապահական գերատեսչությունների տարբեր ստորաբաժանումների ղեկավարների, կրթության ոլորտի Արմավիրի և Արարատի մարզային պատասխանատուների և աշխատակիցների:

Ողջունելով ներկաներին և Հայոց դպրության սկզբնավորման ու զարգացման տեսանկյունից խորհրդանշական համարելով Հայոց հոգևոր քաղաք Էջմիածնում օգոստոսյան խորհրդակցության անցկացումը՝ Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանն իր և կրթության ոլորտի մարզային պատասխանատուների կողմից նոր ուսումնական տարում էլ ավելի լավ աշխատելու և ցանկալի արդյունքներ ունենալու պատրաստակամություն է հայտնել:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն էլ իր խոսքում նախ շնորհակալություն է հայտնել կրթության ոլորտի մարզային պատասխանատուներին՝ համավարակով և Արցախյան 44-օրյա պատերազմով պայմանավորված ամենաբարդ ուսումնական տարին պատվով հաղթահարելու համար. «Մենք անցանք պատերազմի, համավարակի միջով, և կրթական հաստատություններն իրենց վրա վերցրեցին այս բոլոր խնդիրների բացասական ազդեցությունը: Այս ընթացքում դուք կազմակերպել եք ոչ միայն ձեր դպրոցների աշակերտների կրթությունը, այլ նաև ապահովել եք կրթության իրավունքը Արցախից մեզ մոտ գտնվող հարյուրավոր երեխաների համար, ինչը շատ կարևոր և գնահատանքի արժանի է»:

ԿԳՄՍ փոխնախարարի գլխավորությամբ այնուհետև քննարկվել են հանրակրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերի փոփոխություններին և նոր ուսումնական տարվա ընթացիկ գործողությունների իրականացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաև ուսուցիչների ատեստավորման ուղղությամբ ընթացող նախապատրաստական աշխատանքներին և վերապատրաստման գործընթացներին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 15:24:27