Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բաղրամյան համայնքում վերակառուցվում է խմելու ջրամատակարարման բաշխիչ ցանցը

25.08.2021

Վաղարշապատի տարածաշրջանի Բաղրամյան համայնքում սկսվել են 2021 թվականի համար հաստատված սուբվենցիոն երկու ծրագրերից մեկով նախատեսված աշխատանքները՝ վերակառուցվում է խմելու ջրամատակարարման բաշխիչ ցանցը:

Բաղրամյան համայնքի խմելու ջրամատակարարման համակարգը կառուցվել է 1970-ական թվականներին՝ պողպատյա և թուջե խողովակներով: Երկար տարիների շահագործումից խողովակները, հողի մեջ գտնվելով, քայքայվել են, ինչի հետևանքով համայնքում եղել է մեծ քանակի ջրի կորուստ, բացի այդ՝ վատ որակ, որն էլ ժամանակ առ ժամանակ բնակչության շրջանում աղիքային հիվանդություններ է առաջացրել:

Համաֆինանսավորման ծրագրով նախատեսված աշխատանքների ավարտին համայնքը կունենա 11 կմ երկարությամբ խմելու ջրագծերի գլխավոր մագիստրալներ, 670 տնտեսության համար նախատեսված ջրաչափման հորեր և 24-ժամյա որակյալ ջրամատակարարում:

Կապալառու կազմակերպությունը «Ռադիկ Շին» ՍՊԸ-ն է:

Հիշեցնենք, որ սուբվենցիոն ծրագրի երկրորդ բաղադրիչով 1-ին անգամ վերանորոգվելու է նաև 1984 թվականին կառուցված ամբուլատորիայի շենքը:

Երկհարկանի կառույցի ընդհանուր ներքին մակերեսը կազմում է 616,9 քմ, իսկ շենքի հիմքի արտաքին մակերեսը՝ 371,1 քմ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49