Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորոնքում Մ. Խորենացու անվան թաղամասի և Մ.Խորենացու 3-րդ նրբանցքի ասֆալտբետոնե ծածկույթի մասնակի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են

25.08.2021

Խորոնք համայնքում 2021 թվականի համար հաստատված 3 սուբվենցիոն ծրագրերից մեկով նախատեսված Մ. Խորենացու անվան թաղամասի և Մ.Խորենացու 3-րդ նրբանցքի ասֆալտբետոնե ծածկույթի մասնակի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են:

Ծրագրի շրջանակում վերանորոգվել է 143.4 մ երկարությամբ ճանապարհահատված, որը վերջին անգամ ասֆալտապատվել է 1970-ական թվականին:

Հիշեցնենք, Խորոնքում համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված համաֆինանսավորման մյուս երկու սուբվենցիոն ծրագրի շրջանակում էլ կիրականացվեն հետևյալ աշխատանքները՝

Համայնքի ութ անմահացած հերոսների հիշատակին նվիրված հուշապուրակ կկառուցվի,

Արտաքին լուսավորության ցանցով կապահովվեն Վ․Վարդանյան, Արարատյան, Թումանյան, Մանուկյան, Մանուկյան 1, Պ․ Սևակ, Գ. Նժդեհ, Գայ և Տերյան փողոցները:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2022-06-27 16:06:17