Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արագածում հիմնանորոգվում է 1961 թվականին կառուցված մշակույթի տունը

26.08.2021

Արագած համայնքում սուբվենցիոն ծրագրով սկսվել են Ալեքսանդր Թամանյանի նախագծով 1961 թվականին կառուցված մշակույթի տան վերանորոգման աշխատանքները:

Շինաշխատանքներն իրականացնում է «Մեծ Հիմք-1» ՍՊԸ-ն։

Համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրի շրջանակում նախատեսված է պատերի, հատակի հարթեցում, առաստաղի և պատերի ներկում, թեքահարթակի կառուցում:

Ծրագրի արդյունքում մշակույթի տանը կբացվեն տարբեր խմբակներ` Արագած և հարևան համայնքների երեխաների առօրյան առավել հետաքրքիր և հագեցած դարձնելու համար: Կգործի նաև 520 նստատեղ ունեցող դահլիճը` ներհամայնքային և այլ բնույթի նիստեր, խորհրդակցություններ ու միջոցառումներ իրականացնելու նպատակով:

Հիշեցնենք, որ 2020 թվականին նույն ծրագրով վերակառուցվել է նաև մշակույթի տան տանիքը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08