Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արազափ համայնքի գլխավոր փողոցի մայթերի կառուցման աշխատանքները մեկնարկել են
30.08.2021
Համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով Արազափ համայնքի գլխավոր փողոցի մայթերի կառուցման աշխատանքները մեկնարկել են:
Շինաշխատանքներն իրականացնում է «Միսակ Մարգարյան» ԱՁ-ն:
1950-ական թվականներին ասֆալտապատված և 2009 թվականին վերանորոգված գլխավոր փողոցի մայթերի կառուցման շրջանակում կիրականացվի հողային ծածկույթի մաքրում և հարթեցում, սալիկների տեղադրման համար ավազե հիմքի նախապատրաստում, բետոնե սալիկներով երեսպատում, բազալտե և բետոնե եզրաքարերի տեղադրում:
Ծրագրի իրականացմամբ կապահովվի հետիոտների անվտանգ տեղաշարժը, կբարելավվի համայնքի սոցիալ-տնտեսական վիճակը և համայնքը կունենա բարեկարգ մայթեր:
Շահառուների թիվը 1859 է: