Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մյասնիկյանում ասֆալտապատվում է Մոնթե Մելքոնյանի անվան փողոցը

08.09.2021

Մյասնիկյան համայնքում 2021 թվականի համար հաստատված երեք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրից ևս մեկով նախատեսված աշխատանքները մեկնարկել են`  ասֆալտապատվում է Մոնթե Մելքոնյանի (Լենինի) անվան փողոցը:

Շինաշխատանքներն իրականացնում է «Կոտայքի ՃՇՇ» ՍՊԸ-ն:

Համաֆինանսավորման ծրագրի այս բաղադրիչով նախատեսված աշխատանքների արդյունքում առաջնահերթ անվտանգ երթևեկություն կապահովվի Մոնթե Մելքոնյանի անվան կենտրոնական փողոցում, որտեղ տեղակայված են «Մոր և մանկան» ԱԿ-ն և «ՀայՓոստ» ՓԲԸ-ի տարածքային բաժանմունքը:

Հիշեցնենք, որ Մյասնիկյանում սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ է նաև 1967 թվականին կառուցված մշակույթի տան վերանորոգումը, իսկ առաջիկայում կմեկնարկի մանկապարտեզի ցանկապատումը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2022-06-27 16:06:17