Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիր քաղաքում իրականացվող Համայնքային ենթակառուցվածքների ծրագրի արդյունքում ջրամատակարարման ցանցը 40% -ով կնորոգվի

09.09.2021

Արմավիր քաղաքում իրականացվող Համայնքային ենթակառուցվածքների ծրագրի արդյունքում ջրամատակարարման ցանցը 40% -ով կնորոգվի:
➖➖➖➖➖➖

ՀՀ կառավարության, Գերմանիայի KFW բանկի, Եվրոպական ներդրումային բանկի և ԵՄ (ՀՆԾ) կողմից ներդրված միջոցներով Արմավիր քաղաքում մեկնարկել է Համայնքային ենթակառուցվածքների ծրագիրը, որն իր մեջ ընդգրկում է ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնմանն ուղղված լայնածավալ աշխատանքներ:

Արմավիրում ջրամատակարարման ցանցը բաժանվելու է 3 հատվածի: Ճնշումային գոտիների ջրամատակարարումն իրականացվելու է խորքային հորերից՝ գոյություն ունեցող ջրամբարների միջոցով: Իսկ նոր բաշխիչ համակարգերի վերջակետը լինելու է հողատարածքի սահմանագծին տեղադրված ջրաչափման հորը:

Շինաշխատանքները ներառելու են խողովակաշարի մատակարարումը, տեղադրումն ու փորձարկումը, ներառյալ փականային հորերը, տնային միացումները և այլ բնույթի աշխատանքներ:

Ջրահեռացման համակարգի վերականգնման աշխատանքների շրջանակում էլ կառուցվելու է կոյուղագիծ, վերանորոգվելու կամ ամբողջությամբ փոխվելու են դիտահորերը:

Ծրագրով նախատեսված է 38.1 կմ բաշխիչ ցանցի կառուցում և 24.5 կմ երկարությամբ ջրագծերի տնային միացումների մոնտաժում, 1.5 կմ կոյուղու ցանցի վերանորոգում, 2417 հատ էլ Ջչ/Հ տեղադրում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49