Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեծարման ցերեկույթ՝ նվիրված 44-օրյա պատերազմի մասնակից և զորացրված զինծառայողներին

17.09.2021

Արմավիր քաղաքի թիվ 1 մշակույթի տանն այսօր տեղի է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից և զորացրված զինծառայողների մեծարման ցերեկույթ, որին ներկա են գտնվել Արմավիրի մարզպետի տեղակալ Վահրամ Խաչատրյանը, Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը, Էջմիածնի փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանը, Պաշտպանության նախարարության և Զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ, ՏԻՄ և կրթական հաստատությունների պատասխանատուներ, մեծաթիվ արմավիրցիներ:

Միջոցառման սկիզբն ազդարարվել է մեկ րոպե լռությամբ հարգելով Արցախյան 3-րդ պատերազմի զոհերի հիշատակը, որից հետո Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու քահանա Տեր Տաճատի կողմից օրհնության խոսք և աղոթք է հնչեցվել առ Աստված՝ հերոս նահատակների հոգիների հանգստության և Հայոց աշխարհի խաղաղության համար:

Միջոցառման շրջանակում կարևորվել է ժամկետային զինծառայողների դերը երկրի սահմանների անվտանգության և անառիկության հարցում, առանձնահատուկ ընդգծվել են նրանց քաջությունն ու մարտական սխրանքները հանուն Հայրենիքի պաշտպանության մղված մարտերում:

44-օրյա պատերազմին մասնակից և 2021 թվականին զորացրված Արմավիրի մարզի ժամկետային զինծառայողներից 29-ը բարեխիղճ ծառայության և մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության համար Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, ևս 27-ն էլ՝ Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արմավիրի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավարի պատվոգրով: Վերջինիս կողմից պարվոգրով են պարգևատրվել նաև 9 համայնքապետ և 3 հիմնարկ-ձեռնարկության ղեկավար:

Ժամկետային զինծառայողներին նվիրված մեծարման միջոցառումն ամփոփվել է Արմավիրի Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի սաների՝ օրվա խորհուրդը լրացնող կատարումներով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08