Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը հանդիպել է խաղողագործների հետ

22.09.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր հանդիպել է խաղողագործների հետ, նրանց ներկայացրել մթերման գործընթացում առաջացած խնդիրների լուծմանն ուղղված Կառավարության հետ համատեղ Արմավիրի մարզպետարանի կողմից իրականացվող աշխատանքները:

Մարզպետը նախ տեղեկացրել է, որ 2021 թվականի գյուղատնտեսական տարում մարզում առկա է տեխնիկական խաղողի 4500 հա բերքատու այգի՝ 80-85 հազ. տոննա բերքատվությամբ:

Ըստ նրա՝ մարզում այժմ խաղողի մթերում է իրականացնում գործող յոթ ընկերությունից 6-ը, բացառությամբ՝ «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի Ամասիայի մասնաճյուղի, որով էլ պայմանավորված՝ իրավիճակը բարդացել է:

Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ սեպտեմբերի 20-ի դրությամբ մթերվել է 28 հազ. 188 տոննա խաղող: Մթերում իրականացնող ընկերությունները, ընհանուր առմամբ, պատրաստ են մթերելու 60-65 հազ. տոննա խաղող: Այժմ խնդիր է առաջել խաղողի բերքի՝ մնացյալ 20 հազ. տոննայի մթերումը կազմակերպելու հարցում, որի ուղղությամբ Էկոնոմիկայի նախարարության և համապատասխան համայնքապետարանների հետ ճշգրտվում է մթերման պայմանագիր չունեցող այգետերերի թիվը և մթերման ենթակա խաղողի ծավալը:

Մարզպետի փոխանցմամբ՝ համագործակցված աշխատանքի արդյունքում մարզում մթերում իրականացնող ընկերություններից 3-ը պատրաստակամություն են հայտնել խաղողի հավելյալ խմբաքանակ մթերելու հարցում:

Համբարձում Մաթևոսյանը խաղողագործներին հավաստիացրել է, որ Կառավարության մակարդակով ամենօրյա աշխատանք է տարվում ստեղծված իրավիճակը հաղթահարելու և գյուղացուն աջակցելու հարցում. «Վստահ եղեք, որ Կառավարությունը դիմում է բոլոր հնարավոր միջոցներին այս հարցը օր առաջ կարգավորելու համար»:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 10:42:48