Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փարաքարում 2021 թվականի համար հաստատված 3 սուբվենցիոն ծրագրից մեկով նախատեսված ասֆալտապատման աշխատանքները մեկնարկել են

23.09.2021

Փարաքար համայքում 2021 թվականի համար հաստատված 3 սուբվենցիոն ծրագրից մեկով նախատեսված Ի.Գասպարյան, Մեքենագործների և Վ.Մամիկոնյան փողոցների ասֆալտապատման աշխատանքները մեկնարկել են:

Շինարարական աշխատանքներն իրականացվում են «ՇԻՆՊԼՅՈՒՍ» ՍՊԸ-ի կողմից:
Ծրագրի շրջանակում Մեքենագործների և Վ.Մամիկոնյան փողոցների 0.9 կմ, իսկ Ի.Գասպարյան փողոցի 0.17 կմ հատված կապիտալ կասֆալտապատվի:

Կբարեկարգվի նաև Թաիրովի 6-րդ և 7-րդ շենքերի 2000 քմ բակայան հատվածը:
Հիշեցնենք, որ սուբվենցիոն մյուս երկու ծրագրով էլ նախատեսված է՝

  • Վ.Սարգսյան թաղամասի կոյուղագծի կառուցում, Էրեբունի փողոցի կոյուղագծի նորոգում,
  • Փողոցների արտաքին լուսավորության ցանցի ընդլայնում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08