Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ մասնակցել է «Գյուղական համայնքների զարգացում» թեմայով երկրորդ ամենամյա համաժողովին

02.10.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը Լոռու մարզի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում այսօր մասնակցել է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ), ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրերի (ՄԱԶԾ) համատեղ կազմակերպած «Գյուղական համայնքների զարգացում» թեմայով երկրորդ ամենամյա համաժողովին:

Համաժողովին մասնակցել են պետական պաշտոնյաներ, գյուղական համայնքների զարգացման ոլորտում ծրագրեր իրականացնող տեղական ու միջազգային կազմակերպությունների, պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ և անհատ ձեռներեցներ։

Համաժողովի նպատակն է բացահայտել գյուղական համայնքների զարգացման տարբեր փորձառություններ, ներկայացնել լավագույն փորձը և հաջողված մոտեցումներ, քննարկել առաջացած խնդիրները հաղթահարելու ուղիներ, բացահայտել համատեղ նախագծերի հնարավորություններ և ստեղծել հավանական համագործակցության հիմքեր։

Համաժողովի ձևաչափն իրենից ներկայացնում է թեմատիկ քննարկումների ու էքսպո բաղադրիչի համադրություն։

Էքսպոյին իրենց ծառայություններն ու արտադրանքն են ներկայացրել նաև ձեռնարկատիրությամբ ու նախաձեռնություններով գյուղական համայնքների զարգացմանը նպաստող Արմավիրի մարզի կազմակերպությունները, որոնց մարզին հատկացված տաղավարում մարզպետ Համբարձում Մաթևոսյանի առաջնորդությամբ ծանոթացել են համաժողովի հյուրերն ու կազմակերպիչները:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 15:25:29