Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորանքի խոսքը Ազգային փոքրամասնությունների օրվա կապակցությամբ
03.10.2021
Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ ի սրտե և լավագույն ցանկություններով շնորհավորում եմ Արմավիրի մարզում և մեր հանրապետության տարբեր հատվածներում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին՝ եզդիներին, հույներին, հրեաներին, ասորիներին ու քրդերին:
Հարգելի բարեկամներ, ես համոզված եմ, որ Հայաստանն իր ջերմ և հյուրընկալ առանձնահատկությամբ հարազատ բնակավայր ու ապահով տանիք է դարձել Ձեզ համար:
Առաջին հայացքից կարող է թվալ, որ, ապրելով նույն երկրում, պետք է ունենալ ընդհանուր սովորույթներ, ավանդույթներ ու մտածելակերպ: Սակայն Հայաստանում այդպես չէ, և այդ հանգամանքը երբեք չի խոչընդոտել միասին համերաշխ ապրելուն:
Միանգամայն ակնհայտ է, որ Հայաստանում Դուք լիարժեք հնարավորություն ունեք պահպանելու և զարգացնելու Ձեր ազգային ավանդույթներն ու արժեքները՝ միաժամանակ Ձեր կարևոր նպաստը բերելով մեր պետության առաջընթացի գործում:
Կրկին շնորհավորելով բոլորիդ այս կարևոր օրվա առթիվ՝ ցանկանում եմ քաջառողջություն և բազում հաջողություններ՝ ի նպաստ Ձեր բարեկեցության և հարազատ դարձած երկրի շենացման:
Հարգանքով՝ ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյան