Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորանքի խոսքն Ուսուցչի օրվա կապակցությամբ

05.10.2021

Սիրելի մանկավարժներ, կրթության ոլորտի հարգելի նվիրյալներ,
Լավագույն ցանկություններով շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ:

Սա հերթական ու լավագույն առիթն է շնորհավորելու Ձեզ, հայտնելու մեր երախտագիտությունը սերունդների կրթության ու դաստիարակության, մեր երկրի ապագայի կերտման գործում Ձեր ունեցած անգնահատելի ավանդի համար:

Այսօր հպարտությամբ ենք փաստում, որ Ձեր ջանքերը զուր չեն. մեծացել ու մեծանում է մեր հերոս նախնյաց արժանի սերունդ՝ պատրաստ մարտնչելու հանուն հայրենիքի, խաղաղության ու արժանապատիվ կյանքի:

Իսկ Դուք, սիրելի ուսուցիչներ, մշտապես դիրքերում գտնվող, թիկունքն ամուր պահող, գիտության ուժով մարտնչող ու չերկնչող մարտիկներ եք:

Կրկին շնորհավորելով բոլորիդ այս տոնական օրվա առթիվ՝ ցանկանում եմ անսպառ ուժ ու եռանդ Ձեր՝ մշտապես ստեղծագործական նոր մոտեցումներ պահանջող դժվարին ու պատասխանատու աշխատանքում: Եվ թող Ձեր աշակերտների հաջողությունները դառնան այն փարոսը, որը հայ ազգին կուղեկցի դեպի նոր հորիզոններ:

Խաղաղություն մեր երկրի սահմաններին, տոկունություն ու լավատեսություն բոլորիս: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 11:37:59