Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արգավանդ համայնքում ավարտվել են մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրով նախատեսված աշխատանքները

20.10.2021

Արմավիրի մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով բարելավվել է Արգավանդ համայնքի խմելաջրի համակարգը, հիմնանորոգվել է մշակույթի տան տանիքը, փոխվել են պատուհանները:

Ծրագրի շրջանակում խմելաջրի ջրագիծ է անցկացվել 12-րդ և 22-րդ փողոցներում՝ 30 տնտեսություն ապահովելով մշտական և որակյալ ջրով:

Ծրագրի մյուս բաղադրիչով էլ երկարատև և անվտանգ շահագործում է ապահովվել 1970-ականներին կառուցված մշակույթի տան համար, որտեղ տեղակայված են նաև համայնքապետարանը, հանդիսությունների սրահն ու մարզադահլիճը:

Հիշեցնեմ, որ Արգավանդում պետություն-համայնք համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով այս տարի իրականացվել են նաև ոռոգման մայր ջրանցքի 1-ին փողոցի 575 մ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքներ` 200 տնտեսության տնամերձ հողատարածքները մշակելու լիարժեք հնարավորություն տալով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:27:36