Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրով հիմնանորոգվում է Արտաշարի միջնակարգ դպրոցի տանիքը

22.10.2021

Արմավիրի մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրով ընթացքի մեջ է Արտաշարի միջնակարգ դպրոցի տանիքի հիմնանորոգումը՝ շուրջ 823 քմ:

Ինչպես տեղեկացվել էր, կրթօջախի տանիքն ամբողջությամբ վնասվել էր սույն թվականի մայիս 23-ի ուժգին քամու հետևանքով:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը 140 մլն դրամ է հատկացրել Արմավիր մարզում առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման նպատակով: Հատկացված գումարի շրջանակում առաջնային կարևորության ծրագրեր կիրականացվեն 23 համայնքում և 8 դպրոցում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49