Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրում Քաղաքացիների սպասարկման գրասենյակ է բացվել

10.11.2021

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, ԳՄՀԸ կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի թիմի ղեկավար Պիեռ Բոնիֆասի, Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանի, ՏԻՄ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ Արմավիրի քաղաքապետարանում այսօր ներկա է գտնվել Քաղաքացիների սպասարկման գրասենյակի (ՔՍԳ) բացմանը:

Գրասենյակը հիմնվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) համաֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ։

Շնորհակալություն հայտնելով նախաձեռնության հեղինակներին՝ մարզպետ Համբարձում Մաթևոսյանը նախ շնորհավորել է ՏԻՄ ներկայացուցիչներին Տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորման 25-ամյակի կապակցությամբ՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և Արմավիր համայնքի բնակիչների: Նա ընդգծել է ՏԻՄ-երի կարևորությունը պետական կառավարման համակարգում՝ միաժամանակ նշելեվ, որ վերջին 25 տարիների ընթացքում արված աշխատանքը բավարար չեն փաստելու, որ ՏԻՄ-երն ինքնաբավ են՝ որպես մեկ համայնքային ամբողջականություն:

Այդ համատեքստում նա առանձնացրել է նաև քաղաքացիների սպասարկման որակի կարևորությունը և առանձնակի շնորհակալություն հայտնել ՏԿԵ նախարարությանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությանն ու Հայաստանում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությանը՝ Արմավիրի քաղաքապետարանում քաղաքացիների սպասարկման գրասենյակ հիմնելու համար. «Անչափ կարևորում եմ այս ձեռնարկը, որով մարզում քաղաքացիների սպասարկման նմանատիպ գրասենյակի բացման կարևորագույն մեկնարկն ենք տալիս: Հաջորդը նախատեսվում է Մեծամոր միավորված համայնքում»:

Ելույթի խոսքով հանդես են եկել նաև ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ԳՄՀԸ կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի թիմի ղեկավար Պիեռ Բոնիֆասին և Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը:

Այնուհետև տեղի է ունեցել ՔՍԳ-ի բացումը: Պաշտոնյաները ծանոթացել են իրականացված աշխատանքներին, ստեղծված պայմաններին և նախատեսվող գործառույթներին՝ կարևորելով գրասենյակի նշանակությունը քաղաքացիներին բարձրորակ ծառայություններ մատուցելու, համայնքապետարանի աշխատանքի արդյունավետությունն ու թափանցիկությունը բարձրացնելու, համայնքապետարանում իրականացվող վարչական գործընթացները դյուրացնելու հարցում:

Հավելենք, որ համայնքապետարանում և ՔՍԳ-ում աշխատանքներն իրականացվում են Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի կիրառմամբ, որն ապահովում է համայնքապետարանի աշխատանքների արդյունավետ կառավարումը, բնակիչներին մատուցում է վարչական ծառայություններ անմիջապես բնակավայրում և առցանց, թույլ է տալիս հետևել դիմումների և գրությունների ընթացքին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 11:37:59