Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի քաղաքային մարզադաշտը վերաբացվել է

30.11.2021

 ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի, Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի, ԱԺ պատգամավորների և այլ պաշտոնյաների հետ այսօր ներկա է գտնվել Արմավիրի քաղաքային մարզադաշտի վերաբացմանը:

Պաշտոնյաները շրջել են մարզադաշտում, ծանոթացել կատարված աշխատանքներին, մարզադաշտի ընձեռած տեխնիկական հնարավորություններին և վերականգնված կարողություններին:

Արմավիրի մարզադաշտի վերակառուցումը սկսվել է 2018 թվականին, տեխնիկական պատճառներով դադարեցվել 2019-ին: Իսկ արդեն 2021 թվականին շինարարական աշխատանքները վերսկսվել են նոր նախագծով:

Վերակառուցման ծախսերը կազմել են 688 միլիոն ՀՀ դրամ: Մինչ այդ, մարզադաշտի տարածքում կառուցված է եղել 4 խաղադաշտ (երեքը՝ բնական, մեկը՝ արհեստական), որոնց արժեքը կազմել է 400 միլիոն ՀՀ դրամ: Շինարարության հիմնական մասն իրականացվել է ՀՖՖ-ի կողմից՝ ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի մասնակի աջակցությամբ:

1980 թվականին հիմնադրված Արմավիրի մարզադաշտը սկզբում կրել է «Հոբելյանական» անվանումը: 1985 թվականին այստեղ անցկացվել է Աշխարհի երիտասարդական առաջնության խմբային փուլի՝ Կոլումբիա-Թունիս հանդիպումը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:27:36