Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը ճանաչողական այցով եղել է Էջմիածնի բժշկական կենտրոնում և Վաղարշապատի հիվանդանոցում

12.01.2022

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելել է մարզպետարանի ենթակայությամբ գործող Էջմիածնի բժշկական կենտրոն և Վաղարշապատի հիվանդանոց: Տնօրենների ուղեկցությամբ մարզպետը շրջել է բուժհաստատություններում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, մատուցվող ծառայություններին, իրականացված և նախատեսվող ծրագրերին:

Էջմիածնի բժշկական կենտրոնում Էդվարդ Հովհաննիսյանը հանդիպել է արտահիվանդանոցային պայմաններում կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման հանձնաժողովի անդամների հետ, ծանոթացել համավարակի ընթացքին, հիվանդների թվին, կազմակերպվող աշխատանքներին, ինչպես նաև պատվաստման գործընթացին:

Մարզպետին ներկայացվել են նաև վերջին մի քանի տարիներին բժշկական կենտրոնում իրականացված մեծածավալ աշխատանքները, ձեռք բերված բժշկական սարքավորումները, որոնց արդյունքում բարելավվել է սպասարկման որակը և ավելացել պացիենտների թիվը:

Մարզպետի շրջայցն ամփոփվել է Վաղարշապատի հիվանդանոցում, որտեղ նախ ծանոթացել է վերջին երեք տարիների ընթացքում կատարված աշխատանքներին և բարեփոխումներին, ապա հանդիպել բժշկական կազմի հետ, քննարկել առաջնային կարևորության մի շարք հարցեր և ներկայացրել հիվանդանոցի՝ շուրջ 1.4 մլրդ արժողությամբ վերակառուցման ծրագիրը:

Բուժանձնակազմի հետ հանդիպման ընթացքում մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ողջունել է հաստատությունում իրականացված աշխատանքները, ունեցած ձեռքբերումները՝ կարևորելով դրանց շարունակականությունը: Նա ուրախությամբ ներկայացրել է նաև երկու տարի ժամկետով նախատեսվող հիվանդանոցի վերակառուցման ծրագիրը, որը հնարավորություն կստեղծի առավել լավ պայմաններում իրականացնել բժշկական ծառայությունների մատուցումը: Հանդիպման շրջանակում մարզպետն ընդգծել է բուժսպասարկումը որակյալ և բարեխիղճ իրականացնելու կարևորությունը՝ բուժանձնակազմից ակնկալելով համարժեք վերաբերմունք և աշխատանք պացիենտների շրջանում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:27:36