Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել է 2021-2022 ուսումնական տարվա առաջին կիսամյակում պարտադիր ուսուցումից դուրս մնացած աշակերտների հարցը

21.01.2022

ՀՀ Արմավիրի մարզպետի խորհրդական Սաթենիկ Թովմասյանը վերջին երկու օրերին խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի կրթության, սոցիալական ոլորտների, ոստիկանության մարզային ստորաբաժանումների պատասխանատուների և մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ:

Խորհրդակցության շրջանակում քննարկվել է 2021-2022 ուսումնական տարվա առաջին կիսամյակում պարտադիր ուսուցումից դուրս մնացած աշակերտների հարցը: Ըստ դպրոցների ներկայացվել են աշակերտների հաճախելիության վերաբերյալ տեղեկություններ, նշվել են բացակայությունների հիմնական պատճառները, որոնք մասնավորապես պայմանավորված են ընտանեկան խնդիրներով, ազգային և անհատական առանձնահատկություններով:

Կարևորվել է խնդրի առկայության դեպքում օպերատիվ ահազանգումը համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովին, ոստիկանությանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կրթօջախներում ամենօրյա հաշվառում իրականացնել դպրոց չհաճախող աշակերտների մասով, ակտիվ և նպատակային աշխատանք ապահովել պատկան կառույցների և համապատասխան ընտանիքների հետ՝ անհրաժեշության դեպքում կիրառելով ոլորտը կարգավորող օրենսդրությամբ թույլատրելի վարչական մեթոդներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08