Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի խոսքը Բանակի օրվա առթիվ

28.01.2022

Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, սիրելի հայրենակիցներ,
Այսօր նշում ենք Հայոց բանակի օրը: Բանակ, որը ծնվեց հայ ժողովրդի համար բարդ ու ծանր ժամանակաշրջանում, հավաքական կամքի ու ոգու արդյունքում՝ դառնալով մեր նորանկախ հայկական պետականության առանցքը:

Բանակն իր ստեղծման օրվանից միշտ զգացել է համայն հայության անվերապահ սերն ու հարգանքը, որը պայմանավորված չի եղել միայն կերտած հաղթանակներով, ձեռքբերումներով ու լեգենդ դարձած անհատներով, այլև, ինչ խոսք, ցավալի կորուստներով:

Հավատալով մեր պետության լուսավոր գալիքին՝ այսօր գլուխ եմ խոնարհում հանուն այդ հավատամքի նահատակված մեր բոլոր հերոսների վառ հիշատակի առաջ: Շուտափույթ ապաքինում և մեծ ուժ եմ մաղթում մեր վիրավորներին, ոգու ամրություն և համբերություն՝ մեր հերոսածին ծնողներին ու հերոսների հարազատներին:

Այո, մեր ցավն այժմ մեծ է: Միաժամանակ մեծ է նաև հայի ապրելու և ապրեցնելու կամքը, արարելու և հզորանալու վճռականությունը: Եվ միայն այս ճանապարհով մենք կարող ենք որպես ազգ ու պետություն շարունակել մեր հարատևության ուղին և արժանին մատուցել մեր հերոսների հիշատակին:

Իսկ այսօր յուրաքանչյուրս մեր հնարավորությունները պետք է ծառայեցնենք Հայոց բանակի հզորացմանը, լինենք նրա կողքին՝ անցանկալի փորձություններն արժանապատիվ կյանքի ու հաղթանակի վերածելու համար:

Աստված պահապան հային ու Հայաստանին:
Փառք Հայոց բանակին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49