Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը Նորավանի միջնակարգ դպրոցում ներկա է գտնվել «Ընտանիքը՝ պետության հիմք» խորագիրը կրող աշխատաժողովին

14.05.2022

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ Նորավանի միջնակարգ դպրոցում այսօր ներկա է գտնվել «Ընտանիքը՝ պետության հիմք» խորագիրը կրող հանրապետական աշակերտական աշխատաժողովին, որի գիտական հանձնախումբը ղեկավարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Արտաշես Թորոսյանը:

Աշխատաժողովին մասնակցել է հանրապետության տարբեր մարզերի և Երևան քաղաքի 21 հանրակրթական ուսումնական հաստատության 9-12-րդ դասարանի 42 աշակերտ, ովքեր զեկույցներ են ներկայացրել ընտանիքին վերաբերող 9 թեմայի շրջանակում:

Հանդես գալով ողջույնի խոսքով և բարձր գնահատելով աշխատաժողովի կազմակերպման գաղափարը՝ մարզպետը նշել է. «Համոզված եմ, որ բոլորս համակարծիք ենք այն մտքի հետ, որ ամուր ընտանիքը հզոր պետության հիմքն է, և մեզանից յուրաքանչյուրը պետք է անի առավելագույնը՝ անսասան պահելու մեր երկրի հենասյունը:

Ամենքս շատ առաջնահերթություններ կարող ենք առանձնացնել լիարժեք և ինքնաբավ կյանքով ապրելու համար, սակայն այդ ամենը կկորցնի իր նշանակությունը, եթե չզուգորդվի աստվածաշնչյան հիմքի վրա ստեղծված առողջ ընտանիքի լինելիության հետ:

Մենք՝ հայերս, ի տարբերություն այլ ազգերի, հպարտությամբ պետք է փաստենք, որ Հայաստանը առավելություն ունի ընտանեկան արժեքների հարցում, և շատերս դրանք սրբություն ենք համարում։ Այս առումով իրենց մեծ դերն ու նշանակությունն ունեն մեր ազգային ավանդույթներն ու գենետիկ ժառանգությունը:

Իսկ այսօր, առավել քան երբևէ, մենք պետք է զգոն լինենք և թույլ չտանք, որպեսզի կեղծ արժեքները սողոսկեն և ներսից քայքայեն ոչ միայն մեր ընտանիքները, այլև մեր ազգը։ Այս համատեքստում անչափ կարևորում եմ նաև մատաղ սերնդի շրջանում նման ձեռնարկների իրագործումը, որոնց միջոցով ընդգծվում է ընտանիքի և ազգային գաղափարախոսության դերն ու նշանակությունը»։

Ամփոփելով իր խոսքը՝ Էդվարդ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել աշխատաժողովը նախաձեռնողներին և արդյունավետ ու բովանդակալից օր ցանկացել բոլոր մասնակիցներին: Իսկ Նորավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Հովհաննես Ստեփանյանին մարզպետը շնորհակալագիր է հանձնել՝ աշխատաժողովի կազմակերպան, ինչպես նաև մատաղ սերնդի հայեցի դաստիարակության և ազգային արժեքների ու ավանդույթների պահպանման գործում ունեղած ավանդի համար:

Նշենք, որ աշխատաժողովի ավարտից հետո աշակերտներն այցելելու են Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարան՝ ճանաչելու և գնահատելու հայ ժողովրդի անցյալը, ավանդական արժեքային կողմնորոշումները՝ որպես ներկայի ու ապագայի հիմք։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08