Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն ընդունել և դիպլոմներ ու գովասանագրեր է հանձնել Արմավիրի մարզից ԵՊՀ օլիմպիադայի եզրափակիչ փուլում հաղթողներին

22.06.2022

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր ընդունել և դիպլոմներ ու գովասանագրեր է հանձնել Արմավիրի մարզից ԵՊՀ օլիմպիադայի եզրափակիչ փուլում հաղթող ճանաչված 37 աշակերտի: Նրանցից 2-ն արժանացել են 1-ին կարգի դիպլոմի, 2-ը՝ 2-րդ կարգի դիպլոմի, 6-ը՝ 3-րդ կարգի դիպլոմի, ևս 27-ը՝ գովասանագրի:

Ողջունելով աշակերտներին և կարևորելով օլիմպիադայում նրանց մասնակցությունն ու գրանցած ցուցանիշները՝ մարզպետը մասնավորապես նշել է. «Այս տարիքում և ապագայի հարցում սա շատ կարևոր և մոտիվացնող հաջողություն է: Սակայն դուք չպետք է սահմանափակվեք միայն այսքանով, այլ կրկնապատկեք ձեր ջանքերն ուսումնառության, կարգապահության և հենց այս տարիքից հանրությանը օգտակար լինելու հարցում:

Մի բանում համոզված եղեք, որ կյանքում ամենակարևոր հաղթանակներից մեկը գիտելիքով ձեռք բերված հաղթանակն է: Ձեր կյանքի բոլոր փուլերում բազում նման հաղթանակներ և նորանոր ձեռքբերումներ եմ ցանկանում»:

Էդվարդ Հովհաննիսյանն իր խոսքում համոզմունք է հայտնել նաև, որ աշակերտների շարքերում են գտնվում հանրային կյանքի վաղվա առաջնորդները, ովքեր մեր պետությունը տանելու են զարգացման ու հզորացման նոր ճանապարհով: Նա աշակերտների ներկա և ապագա հաջողությունների համար կարևորել է նաև ուսուցիչների դերը և ցանկացել, որ նրանց ներդրած ջանքերն արդարացված լինեն:

Նշենք, որ ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ օլիմպիադայում հանրակրթական առարկաներից հաղթած (1-3-րդ կարգի դիպլոմների արժանացած) աշակերտներին Համալսարանի վճարովի համակարգ ընդունվելու դեպքում առաջին կուրսում կտրամադրվի համապատասխանաբար 50, 40 և 30 տոկոս ուսման վարձի զեղչ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:44:21