Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովի շրջանակում մարզպետը գտնվում է ՖՀ Լիոն քաղաքում

30.06.2022

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովի շրջանակում աշխատանքային այցով հունիսի 29-ից գտնվում է Ֆրանսիայի Հանրապետության Լիոն քաղաքում: Հայաստանյան պատվիրակությունը ղեկավարում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը: Պատվիրակության կազմում են նաև Արմավիրի մարզը ներկայացնող համայնքային իշխանության պատասխանատուներ:

Հայաստանի համայնքների միության և Ֆրանսիայի միավորված քաղաքներ ասոցիացիայի (Cités Unies France) կողմից կազմակերպված համաժողովն իրականացվում է ՀՀ Արտաքին գործերի նախարարության, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցությամբ:
Այն իր շուրջ է համախմբել ավելի քան 300 մասնակցի:

Ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական համաժողովների նպատակը Հայաստանի և Ֆրանսիայի միջև միջտարածաշրջանային և միջհամայնքային կապերի ամրապնդմանն ու խորացմանը նպաստելն է:

Համաժողովի առաջին օրը տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում՝ «Տարածքային բարեփոխումներ, մարտահրավերներ և հիմնախնդիրներ» թեմայով, որին էլ հաջորդել են «Զբոսաշրջություն», «Խելացի քաղաքներ», «Գյուղատնտեսություն» աշխատախմբերում կազմակերպված քննարկումները: «Հանրային կառավարման ապակենտրոնացումը, տարածքային կառավարումը և տեղական իկնքնակառավարման մարմինների լիզորությունների ընդլայնումը» թեմայով էլ ելույթ է ունեցել մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49