Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն ընդլայնված կազմով հերթական խորհրդակցությունն է անցկացրել

05.08.2022

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել համայնքապետերի և վարչական միավորների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա են գտնվել նաև փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արամ Հովհաննիսյանը և աշխատակազմի ոլորտային պատասխանատուները:

Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը՝ Էդվարդ Հովհաննիսյանն ուրախությամբ տեղեկացրել է, որ կառավարությունը հավանության է արժանացրել մարզի սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 41 սուբվենցիոն հայտ:

Սուբվենցիոն ծրագրերը ժամանակին և որակյալ իրականացնելու գործում կարևորելով համայնքների կողմից սեփական եկամուտների պատշաճ հավաքագրման ապահովումը և ներկայացնելով վերջին յոթ ամսվա կտրվածքով գրանցված ցուցանիշները՝ մարզպետը համայնքային իշխանության պատասխանատուներին հանձնարարել է խստացնել այդ ուղղությամբ տարվող վարչարարությունը: Նա հույս է հայտնել, որ նպատակային և համագործակցված աշխատանքի արդյունքում տարեվերջին կբացառվեն կատարողականի ապահովմամբ պայմանավորված խնդիրները:

Անդրադառնալով համայնքային նշանակության տարաբնույթ խնդիրներին՝ Էդվարդ Հովհաննիսյանը դրանց լուծման հարցում կարևորել է համայնքապետարան-վարչական միավոր-բնակիչ կապն առավել սերտ ու արդյունավետ դարձնելու անհարժեշտությունը, որպեսզի բնակիչն իր խնդրի լուծման հարցում իրեն միայնակ չզգա՝ դիմելով ծայրահեղ քայլերի:

Նա միաժամանակ անդրադարձել է գյուղմթերքի իրացման գործընթացին և առկա խնդիրներնին՝ մասնավորապես նշելով, որ մթերող կազմակերպությունների կողմից պտուղ-բանջարեղենի մթերման ծավալները նախորդ տարվա համեմատությամբ ավելացել են: Այնդուհանդերձ, մարզպետը ոլորտային պատասխանատուներին առաջարկել է հետևողական լինել և հնարավորության դեպքում աջակցել գյուղացիական տնտեսություններին:

Խորհրդակցությունն ամփոփվել է աշխատանքային և ընթացիկ մի շարք այլ հարցերի քննարկմամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2022-08-18 17:42:05