Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հարգանքի տուրք է մատուցվել Օշականի ճակատամարտում զոհվածների հիշատակին

17.08.2022

ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան պաշտոնյաների, Վաղարշապատ համայնքի ղեկավարի, Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ եկեղեցու հոգևորականների, զինվորականների և մեծաթիվ հյուրերի հետ այսօր այցելել է Օշականի ճակատամարտի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող-մատուռ, ներկա գտնվել Օշականի ճակատամարտի 195-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառմանն ու հարգանքի տուրք մատուցել Էջմիածնի պաշտպանության ժամանակ զոհված ռուս մարտիկների և հայ կամավորականների հիշատակին։

Հիշատակի միջոցառման սկզբում մեկ րոպե լռությամբ ներկաները հարգել են «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տարածքում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների հիշատակը:

Կարևորելով Օշականի ճակատամարտի վճռորոշ նշանակությունը հայ ժողովրդի կյանքում՝ փոխմարզպետը նշել է, որ այն կրկին ամրապնդել է հայ-ռուսական եղբայրական զինակցությունը՝ այլ ուղղությամբ շրջելով պատմության անիվը. «195 տարի անց էլ հայ ժողովուրդն ամենայն երախտագիտությամբ է հիշում ռուս մարտիկների սխրանքը հայկական հողում և գլուխ խոնարհում նրանց հիշատակի առաջ:
Հավերժ փառք Օշականի ճակատամարտում հանուն մեր պատմական հողի իրենց կյանքը զոհաբերած մարտիկներին»:

Հուշակոթող-մատուռում հայ և ռուս հոգևորականների կողմից կատարվել է հոգեհանգստի կարգ, և աղոթք է հնչեցվել առ Աստված` Օշականի ճակատամարտում զոհված 1131 ռուս զինվորների և հայ կամավորների հոգիների հանգստության համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 16:06:57