Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կմեկնարկեն «Արմավիր» ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունքի մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքները

20.10.2022

Այսօր տեղի ունեցած կառավարության նիստում գործադիրը հավանություն է տվել Արմավիրի «Զարիշատ (Արամ) Մարտինի Մկրտչյանի անվան Արմավիրի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը ՀՀ պետական բյուջեից ֆինանսական միջոցներ հատկացնելու վերաբերյալ որոշման նախագծին, ըստ որի կհիմնանորոգվի բժշկական կենտրոնի՝ երկար տարիներ լքված ինֆեկցիոն բաժանմունքի մասնաշենքը՝ նոր շունչ հաղորդելով վարակիչ հիվանդությունների բուժօգնության ծառայությունների մատուցման որակին:

Հավելենք, որ ՀՀ Արմավիրի մարզպետարանի նախաձեռնությամբ համապատասխան ընթացակարգով մշակվել է նախագծանախահաշվային փաստաթղթերի փաթեթը, որը սահմանված կարգով վերագնահատվել է, ինչի արդյունքում ԶՄՄԱԲԿ-ԲՄԱՇՁԲ-01/22 ծածկագրով հայտարարվել է գնման գործընթաց և հաղթող է ճանաչվել «Խլղաթյան Շին» ՍՊԸ-ն: Շինարարական աշխատանքներն առաջիկայում կմեկնարկեն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08