Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պետական բյուջեի միջոցներով Արմավիրի մարզի մի շարք կրթական հաստատություններում շենքային ու գույքային բարելավման, ինչպես նաև մարզադահլիճների կառուցման աշխատանքներ կիրականացվեն

24.11.2022

ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը որոշում է կայացրել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2022 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարել 1 մլրդ 933 մլն 373.9 հազար դրամի վերաբաշխում, որի շրջանակում նախատեսվում է ապահովել մի շարք դպրոցների շենքային պայմանների և գույքային հագեցվածության բարելավումը:

Նախատեսվում է գումար տրամադրել Արմավիրի մարզի մի շարք կրթական հաստատություններին, մասնավորապես՝

  • 1,713.4 հազար դրամ -«Արմավիրի N 3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին` ճաշարանի և սանհանգույցների վերանորոգման աշխատանքների ձեռքբերման համար.
  • 6,448.0 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Արմավիրի N 10 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին` դպրոցի շենքի պատուհանների փոխարինման աշխատանքների ձեռքբերման համար.
  • 3,696.2 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Ալաշկերտի Հ. Քոչարի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին` դպրոցի շենքի տանիքի վերանորոգման աշխատանքների ձեռքբերման համար.
  •  4,541.1 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Եղեգնուտի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին` դպրոցի շենքի պատուհանների փոխարինման աշխատանքների ձեռքբերման համար.
  • 6,688.0 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Մրգաշատի Մ. Մաղաքյանի անվան N2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին` սանհանգույցների վերանորոգման աշխատանքների ձեռքբերման համար.
  • 11,565.0 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Նոր Արմավիրի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին` մարզադահլիճի վերանորոգման աշխատանքների ձեռքբերման համար.
  • 56,307.2 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Ջանֆիդայի Է. Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին` ջեռուցման համակարգի կառուցման և պատուհանների փոխարինման աշխատանքների ձեռքբերման համար.
  • 4,189.0 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Վաղարշապատի Ռ. Պատկանյանի անվան հ․9 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին` դպրոցի շենքի աստիճանավանդակի և ճաշարանի վերանորոգման աշխատանքների ձեռքբերման համար.
  • 5,238.0 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Աղավնատան Ղ. Աբգարյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին` ջեռուցման համակարգի վերանորոգման աշխատանքների ձեռքբերման համար.
  • 9,782.0 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Գայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին` ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքների ձեռքբերման համար.
  • 8,824.9 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Ջրառատի Թաթուլ Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին` ճաշարանի և սանհանգույցների վերանորոգման աշխատանքների ձեռքբերման համար.
  • 10,818.4 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Արտամետի Գուրգեն Մարգարյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին` ջեռուցման համակարգի վերանորոգման աշխատանքների ձեռքբերման համար.
  • 990.0 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Արմավիրի N 9 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին` դպրոցի կաթսայատան կաթսաների աշխատանքների ձեռքբերման համար.

Տրամադրված գումարի շրջանակում նախատեսվում է նաև Արմավիրի մարզում հանրակրթական կրթություն իրականացնող հետևյալ ուսումնական հաստատությունների նոր մարզադահլիճների կառուցում և մարզական օբյեկտի շինարարություն.

  • «Արտիմետի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ 26,235.8 հազ. դրամ
  • «Արագածի Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-130,489.7 հազ. դրամ
  •  «Վաղարշապատի Երվանդ Օտյանի անվան N 7 հիմնական դպրոց » ՊՈԱԿ-911.5 հազ. դրամ
  • «Ջանֆիդայի Է. Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-51,103.4 հազ. դրամ
  •  «Արմավիրի N 6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-9,588.7 հազ. դրամ
  •  Արմավիրի մարզի Ջրառատ համայնքի Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցի-219,198.3 հազ. դրամ
     

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2022-12-02 22:58:34