Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ընթացքի մեջ են Ջրառատի մանկապարտեզի շենքի կապիտալ վերանորոգման և ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքները

21.12.2022

Համայնքների սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են Արաքս համայնքի Ջրառատ բնակավայրի մանկապարտեզի շենքի կապիտալ վերանորոգման, ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքները:

Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 194.8 մլն դրամ՝ 30% համայնքի, 70% պետության համաֆինանսավորմամբ:

Կապալառու կազմակերպությունը «ԱՐՄԱ ՏԵԽ» ՍՊԸ-ն է, իսկ տեխնիկական հսկողություն իրականացնողը՝ «Մայքշին» ՍՊԸ-ն:

Իրականացվող աշխատանքներով նախատեսվում է վերանորոգել 1088քմ մակերեսով մանկապարտեզի շենքը և կառուցել ջեռուցման համակարգ:

Ծրագրի արդյունքում նախնական կրթական հաստատություն կհաճախի 115 երեխա:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49