Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Կենսաբանություն» առարկայի օլիմպիադայի մարզային փուլն առաջին անգամ անցկացվեց գործնական փուլով

02.02.2023

 «Կենսաբանություն» առարկայի օլիմպիադային մարզային փուլն առաջին անգամ անցկացվեց գործնական փուլով: ՀՀ Արմավիրի մարզի տարբեր դպրոցներից «կենսաբանություն» առարկայի դպրոցական փուլում լավագույն արդյունքներ ցուցաբերած 40 աշակերտ այսօր  ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցում մասնակցեց մարզային փուլին:

Օլիմպիադայի մեկնարկից առաջ ՀՀ Արմավիրի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը ողջունեց աշակերտներին ու ուսուցիչներին և մարզի առաջավորներին մաղթեց արդյունավետ գործնական աշխատանք և բարձր ցուցանիշներ:

  Սոնյա Բուդաղյանը շնորհակալություն հայտնեց Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի տնօրեն Գայանե Սաֆարյանին՝ օլիմպիադայի մասնակիցներին հյուրընկալելու և բարձր մակարդակով գործընթացը կազմակերպելու համար:

Այնուհետև օլիմպիադայի կազմակերպիչները աշակերտներին ուղեկցեցին նախապես կահավորված դասասենյակներ՝ գործնական աշխատանքն իրականացնելու համար:

Աշակետները նախ փոքրիկ ձկների վրա կատարեցին հետազոտություն, ապա ուսումնասիրեցին բույսերի տերևներ՝ զուգահեռ լրացնելով իրենց անհատական թեստերը:

Նշենք որ այս ձևաչափով Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ անցկացվեց «Կենսաբանություն» առարկայի օլիմպիադան, որի անցկացման տրամաբանության մեջ ընդգծվում է բնագիտական ուղղությունը, որովհետև բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական ոլորտների զարգացումը կրթության բնագավառի առաջնահերթություններից է:

Այս ձևաչափը կարող է մեծացնել հետաքրքրությունն այդ գիտակարգի նկատմամբ:

«Կենսաբանություն» առարկայի օլիմպիադայի մարզային երկրորդ փուլը՝ տեսականը, կանցկացվի 2023 թվականի փետրվարի 3-ին:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 16:42:49