Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժինը ճանաչվեց «Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարվա լավագույն ստորաբաժանում» անվանակարգի հաղթող

05.02.2023

Փետրվարի 3-ին տեղի ունեցավ Ներքին գործերի նախարարության ոստիկանության կոլեգիայի նիստը, որի ընթացքում ամփոփվեցին ՆԳՆ ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2022 թ. օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները:

Նիստին մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի, մարզային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ:

Նիստի ավարտին պարգևներ շնորհվեցին «Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարվա լավագույն ստորաբաժանում» և «Տարվա լավագույն ծառայող» անվանակարգերի հաղթողներին:

Հպարտությամբ նշենք, որ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարվա լավագույն ստորաբաժանում» անվանակարգի հաղթող շնորհվեց ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնին, իսկ «Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարվա լավագույն ծառայող» անվանակարգի հաղթողներն էին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ՔՀԲ ՀԿԳ ավագ օպերլիազոր Արմեն Տերտերյանը և Վաղարշապատի բաժնի հերթապահ մասի ավագ տեսուչ-հերթապահ Ալիկ Կարապետյանը։

Շնորհավորում ենք մեր գործընկերներին՝ հայրենանվեր գործունեության, ջանասիրության ու պրոֆեսիոնալ աշխատանքի համար։

Աղբյուր՝ ՀՀ ներքին գործերի նախարարություն

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 10:42:48