Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն

31.05.2023

ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանի մոտ այսօր տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն, որին ներկա էին մարզպետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները։

Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերն առնչվել են բնակարանային շահառու ճանաչվելու իրավական կարգավորումներին, ֆինանսական աջակցության տրամադրմանը, հողային հարաբերությունների կարգավորմանը, անձնական մի շարք խնդիրների։

Մարզպետի տեղակալը քաղաքացիների կողմից ներկայացված հարցերը քննարկել է ոլորտային պատասխանատուների հետ, տրվել են պարզաբանումներ:

Քաղաքացիների ընդունելության ընթացքում ներկայացված որոշակի հարցերի հետագա համակողմանի ուսումնասիրման և աջակցության հնարավոր տարբերակներ նախանշելու նպատակով հանձնարարականներ է տրվել ստորաբաժանումների համապատասխան ղեկավարներին՝ այցեր կազմակերպել քաղաքացիների բնակավայրեր և տեղում ուսումնասիրել բարձրացված խնդիրները, սեղմ ժամկետում ամփոփվեն այցերի արդյունքներն ու գործուն միջոցներ ձեռնարկվեն՝ քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրների լուծմանն անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Տեղեկացնենք, որ քաղաքացիների հաջորդ ընդունելությունը տեղի կունենա 2023 թվականի հունիսի 30-ին` ժամը 10:00-ին:

Ընդունելությանը մասնակցելու համար խնդրում ենք հերթագրվել Արմավիրի մարզպետի աշխատակազմի քարտուղարությունում:

Հարցերի դեպքում զանգահարել (0237) 2 08 56 հեռախոսահամարով:

Ընդունելությունները տեղի են ունենում Արմավիրի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում (ք. Արմավիր, Աբովյան 71):  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 16:20:20