Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզում Տ-3-29/Մ-5/ -/Հ-13/ ավտոճանապարհի առաջին 4,4կմ-ի հիմնանորոգումն ավարտական փուլում է

13.11.2025

Արմավիրի մարզում Տ-3-29/Մ-5/ («Զվարթնոց» թաղամաս)-/Հ-13/ ավտոճանապարհի առաջին 4,4կմ-ի հիմնանորոգումն ավարտական փուլում է ։

ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի, մարզպետի աշխատակազմի և Վաղարշապատի համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ հետևել է աշխատանքների ընթացքին։

Հիմնանորոգվող հատվածը սկսվում է Մ-5 միջպետական ճանապարհից՝ «Զվարթնոց» թաղամասից և ձգվում է դեպի Մասիս։

Ծրագրի արժեքը` 737 մլն դրամ է։ Իրականացվել է 10սմ ավազակոպճային շերտի տեղադրում, որից հետո՝ C5 տեսակի խճային հիմք, կատարվել է բիտումային մշակում, այնուհետև տեղադրվել է նաև երկշերտ ասֆալտբետոնե ծածկ (խոշորահատիկ և մանրահատիկ), կատարվել են նաև այլ աշխատանքներ։

Հավելենք, որ ճանապարհը շրջանցում է Երևանը, և առանց մայրաքաղաք մտնելու հնարավոր է Արմավիրից՝ Մ-5-ից, այս երթուղով հասնել մինչև Արարատի մարզ։
Աշխատանքները մեկնարկել էին 2025 թվականի մայիսից։
Ներկա պահին իրականացվում են գծանշման աշխատանքներ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-13 18:04:42