Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելել է   Քարակերտի քարաձուլման գործարան

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելել է Քարակերտի քարաձուլման գործարան 01.03.2024

Բաղրամյան համայնք կատարած այցի ընթացքում Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի և ոլորտային պատասխանատուների հետ այցելեց իրանական կապիտալով աշխատող Քարակերտի քարաձուլման գործարան։ Այցի ընթացքում մարզպետը ծանոթացավ գործարանի արտադրական հզորությանը և ծավալին: Գործարանն օգտագործում է Հայաստանում գոյություն ունեցող մետաղների ջարդոնը։ Տարիներ շարունակ չշահագործվող գործարանի շինարարությունը սկսվել էր դեռևս 2021 թվականին, իսկ արտադրության մեկնարկը տրվել է 2023...

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելել է  Բաղրամյան համայնքի Քարակերտ բնակավայրում բնակություն հաստատած Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելել է Բաղրամյան համայնքի Քարակերտ բնակավայրում բնակություն հաստատած Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ 01.03.2024

Աշխատանքային օրվա ընթացքում Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելել է Բաղրամյան համայնքի Քարակերտ բնակավայր՝ հանդիպելու այնտեղ բնակություն հաստատած Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հետ: Հանդիպման ընթացքում մարզպետը լսել է նրանց կարիքներն ու խնդիրները, քննարկել բարձրացված խնդիրների լուծման հնարավոր տարբերակները, պայմանավորվել` ըստ անհրաժեշտության նորից հանդիպել:  

ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն  այցելել է Բաղրամյան համայնքի Քարակերտ բնակավայրի մանկապարտեզներ

ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելել է Բաղրամյան համայնքի Քարակերտ բնակավայրի մանկապարտեզներ 01.03.2024

ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այսօր այցելեց Բաղրամյան համայնքի Քարակերտ բնակավայրի մանկապարտեզներ, որտեղ 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվում է ջեռուցման համակարգի կառուցում: Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի և ոլորտային պատասխանատուների հետ մարզպետը շրջեցի մանկապարտեզներում, ծանոթացավ կառուցման աշխատանքների ընթացքին, ժամկետներին: Մաշտոցի հասցեում գտնվող թիվ 1 մանկապարտեզի ջեռուցման համակարգի կառուցման արժեքը մոտ 4 միլիոն դրամ է, իսկ Թումանյան հասցեում գտնվող...

2024 թվականի փետրվար ամսին ՀՀ Արմավիրի մարզում ծնվել է 96 երեխա

2024 թվականի փետրվար ամսին ՀՀ Արմավիրի մարզում ծնվել է 96 երեխա 01.03.2024

ՀՀ Արմավիրի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2024 թվականի փետրվար ամսին ծնվել է 96 երեխա։ 46 տղա է լույս աշխարհ եկել, 50՝ աղջիկ։  

 Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելել է Արմավիր համայնքի Լենուղի և Նորավան բնակավայր

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելել է Արմավիր համայնքի Լենուղի և Նորավան բնակավայր 28.02.2024

Աշխատանքային օրվա ընթացքում Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելել է Արմավիր համայնքի Լենուղի և Նորավան բնակավայր՝ ծանոթանալու կառուցվող մոդուլային մանկապարտեզների շինարարական աշխատանքների ընթացքին: Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ մարզպետը շրջել է շինարարական օբյեկտներում, ծանոթացել աշխատանքների ընթացքին, նախագծային լուծումներին, ժամկետներին: 144 երեխայի համար նախատեսված մոդուլային մանկապարտեզների...

Մարզպետ Դավիթ Խուդաթյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը

Մարզպետ Դավիթ Խուդաթյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը 28.02.2024

Արմավիրի մարզպետի աշխատակազմի նիստերի դահլիճում մարզպետի աշխատակազմի ոլորտային ղեկավարների հետ մարզպետ Դավիթ Խուդաթյանն այսօր անցկացրել է քաղաքացիների ընդունելություն: Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերն առնչվել էին աշխատանքի ապահովմանը, հողային հարաբերությունների կարգավորմանը, անձնական մի շարք խնդիրների։ Քաղաքացիների կողմից ներկայացված հարցերը քննարկվել են ոլորտային պատասխանատուների հետ, տրվել պարզաբանումներ: Քաղաքացիների ընդունելության ընթացքում ներկայացված որոշակի հարցերի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 16:06:57