Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի և գործընկեր մարզպետների հետ շրջայց է կատարել Կոտայքի մարզի ճամբարներում

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի և գործընկեր մարզպետների հետ շրջայց է կատարել Կոտայքի մարզի ճամբարներում 23.07.2019

    ՀՀ կառավարության աջակցությամբ հունիսի 19-ից մեկնարկել է դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման այս տարվա ծրագիրը` երեք հերթափոխով: Արմավիրի մարզից ծրագրում ընդգրկված է 7-13 տարեկան 300 երեխա` առաջին հերթափոխում` 80, երկրորդում` 90, երրորդում` 130: Ծրագրի շրջանակում հունիսի 19-ից օգոստոսի 15-ն ընկած ժամանակահատվածում 6 ճամբարում 20-ական օրով կհանգստանան զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու անապահով բազմազավակ ընտանիքների...

Մարզպետը ՔՏՀԱՏՄ ղեկավարության հետ քննարկել է օրակարգային հանդիսացող  մի շարք հարցեր

Մարզպետը ՔՏՀԱՏՄ ղեկավարության հետ քննարկել է օրակարգային հանդիսացող մի շարք հարցեր 23.07.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր հանդիպում-քննարկում է ունեցել Քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարության հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մարզի տարածքի միջպետական և հանրապետական ճանապարհների հարակից հատվածներում անավարտ շինությունների ցուցակների կազմման և դրանց ավարտման ուղղությամբ միջոցառումների կազմակերպմանը, ինքնակամ շինությունների ցուցակների պատրաստմանը և Կառավարության որոշման համաձայն դրանց հետևանքների վերացմանը վերաբերող...

Արմավիրցի Սոնա Հարությունյանը հաղթող է ճանաչվել

Արմավիրցի Սոնա Հարությունյանը հաղթող է ճանաչվել 22.07.2019

Հայաստանի բռնցկամարտի պատանիների հավաքականի անդամ, արմավիրցի (63 կգ քաշային կարգ) Սոնա Հարությունյանը հաղթող է ճանաչվել Վրաստանի Հանրապետության Զուգդիդիի քաղաքապետարանի կողմից կազմակերպված բռնցքամարտի միջազգային բաց առաջնությունում: Առաջիկայում մասնակցելու է Սոչիում և ԼՂՀ-ում կայանալիք բռնցքամարտի միջազգային առաջնություններին: ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը շնորհավորել է Սոնա Հարությունյանին հաղթանակի կապակցությամբ՝ մաղթելով նորանոր հաջողություններ:

Սուբվենցիոն ծրագրով սկսվել են Հացիկ համայնքի մշակույթի տան վերանորոգման աշխատանքները

Սուբվենցիոն ծրագրով սկսվել են Հացիկ համայնքի մշակույթի տան վերանորոգման աշխատանքները 19.07.2019

2019 թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակում Հացիկ համայնքում մեկնարկել են Մշակույթի տան վերանորոգման աշխատանքները: Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը 15 մլն 770 հազար դրամ է, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 4 մլն 731 հազար դրամ, համայնքի մասնակցությունը՝ 11 մլն 039 հազար դրամ: *** Արմավիրի մարզի 40 համայնքի կողմից մարզպետարան ներկայացված սուբվենցիոն 45 ծրագրից Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացվել 37 ամբողջական փաթեթ, 3...

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 19.07.2019

ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայությունը հայտարարում է, որ ս/թ հուլիսի 21-23-ին Իրաքի տարածքից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված օդի ջերմաստիճանը Արմավիրի մարզում, ցերեկային ժամերին ( ժամը 16։00-18։00) կհասնի +40․․․+42 աստիճանի։ Տեղումների բացակայության և սպասվող բարձր ջերմային ֆոնով պայմանավորված առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ 

Սեպտեմբեր ամսից Արմավիրի 9-րդ մանկապարտեզը կգործի առավել բարեկարգ պայմաններով

Սեպտեմբեր ամսից Արմավիրի 9-րդ մանկապարտեզը կգործի առավել բարեկարգ պայմաններով 18.07.2019

ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանի մոտ հուլիսի 17-ին տեղի է ունեցել Զբաղվածության մարզային հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել և մարզպետարանի հավանությանն է արժանացել Արմավիր քաղաքի թիվ 9 մանկապարտեզում մասնակի վերանորոգման աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ ծրագիրը: Նախատեսվող աշխատանքներն իրականացվելու են Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարության` «Վարձատրվող հասարակական աշխատանքի կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 17:20:37