Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

ՀՀ Արմավիրի մարզպետարանի կառուցվածքի գծապատկերը

ՀՀ Արմավիրի մարզպետարանի հաստիքացուցակը

Արայիկ Հակոբյան

Արայիկ Հակոբյան

Ներքին աուդիտի բաժնի պետ

էլ. փոստ

(0237) 6-37-16, 5-08-08 /+374 237/ 2 42 62

Կենսագրություն

Ծնվել է 1977թ. փետրվարի 1-ին Հոկտեմբերյանի շրջանի Մրգաշատ գյուղում, ծառայողի ընտանիքում:
1993 թվականին ավարտել է Մրգաշատ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցը:
1993-1998թթ. սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվարկային ֆակուլտետում, մասնագիտացումը` տնտեսագետ:
1999-2000թթ. Արմավիրի մարզի Մրգաշատի գյուղապետարանում գլխավոր հաշվապահ:
2000թ. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության ֆինանսական բաժնի առաջատար մասնագետ:
2002թ. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության ծրագրերի կանխատեսումների և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ:
2004թ. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության հաշվետվությունների ընդունման և վերլուծության բաժնի գլխավոր մասնագետ:
2005 թվականից աշխատել է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի գլխավոր աուդիտոր:
2012թ. հոկտեմբերի 26-ից ղեկավարում է ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժինը:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:
 

Գործառույթներ / իրավասություններ

Բաժնի պետը`
ա) կազմակերպում է Մարզպետարանի և մարզային ենթակայության կազմակերպությունների աուդիտի աշխատանքները.
բ) հաշվապահական հաշվառման գրանցումների մեջ ապահովում է հաշվապահական հաշվառման անհամապատասխանությունների բացահայտումը և ճշգրտումը.
գ) գնահատում է Մարզպետարանի և համակարգի հիմնարկների ֆինանսա-տնտեսական գործունեությամբ հաստատված ակտերի պահանջների անհամապատասխանությունը.
դ) առաջարկություններ է ներկայացնում Աշխատակազմի ղեկավարին մարզային ենթակայության կազմակերպություններում ֆինանսատնտեսական ստուգում իրականացնելու վերաբերյալ.
ե) գնահատում է աուդիտի ենթարկվող օբյեկտների կողմից իրականացվող ֆինանսատնտեսական բնույթի գործառույթների համապատասխանությունը այդ գործառույթները կարգավորող ՀՀ օրենսդրության պահանջներին.
զ) գնահատում է աուդիտի ենթարկվող օբյեկտների կողմից օգտագործվող կամ վերջինիս կողմից տրամադրվող ֆինանսատնտեսական բնույթի տեղեկատվության արժանահավատությունն ու ճշտությունը.
է) գնահատում է տվյալ պետական կառավարման մարմնի, կամ վերջինիս ենթակա հիմնարկի ներքին հսկողության համակարգերի արդյունավետությունը.
ը) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ քննարկում է քաղաքացիների առաջարկությունները, դիմումներն ու բողոքները, ինչպես նաև պետական, տեղական ինքնկառավարման և այլ մարմինների գրությունները և լուծում է դրանց ընթացքը՝ օրենքով սահմանված կարգով.
թ) ապահովում է Մարզպետի որոշումների, կարգադրությունների, Մարզպետի տեղակալների հանձնանարությունների ու առաջարկությունների, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի հրամանների ու ցուցումների կատարումը և արդյունքների վերաբերյալ տեղեկացնում է Աշխատակազմի ղեկավարին.
ժ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Աշխատակազմի առջև դրված աուդիտին առնչվող գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
ժա) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
ժբ) Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում աուդիտին վերաբերող աշխատանքային ծրագրերը.
ժգ) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Աշխատակազմի առջև դրված աուդիտի գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
ժդ) ստորագրում է Աշխատակազմի անունից աուդիտին վերաբերող պատրաստվող փաստաթղթեր.
ժե) իր լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
ժզ) Աշխատակազմի ղեկավարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ աուդիտի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
ժէ) Աշխատակազմի առջև դրված աուդիտին առնչվող գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
ժը) ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
ժթ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։
Գլխավոր աուդիտորն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ)։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-06-29 10:53:54