Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

ՀՀ Արմավիրի մարզպետարանի կառուցվածքի գծապատկերը

ՀՀ Արմավիրի մարզպետարանի հաստիքացուցակը

Մովսես Քարտաշյան

Մովսես Քարտաշյան

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ

էլ. փոստ

(0237) 6-37-16, 5-08-08 (+374 237) 2 10 03

Կենսագրություն

Ծնվել է 22.01.1970թ., քաղաք Էջմիածնում։
1987թ. ավարտել է Էջմիածնի թիվ10 միջն. դպրոցը։
1987-1988թթ. աշխատել է Էջմիածնի սարքաշինական գործարանում։
1988-1991թթ. աշխատել է ''ՈՒնիվերսալ 12'' կոպերատիվում։
1991թ. աշխատել է Էջմիածնի թիվ 12 միջն. դպրոցում։
1989-1994թթ. մասնակցել է Արցախյան հերոսամարտին։
1998-2004թթ. սովորել է ՌԴ-ի Տյումեն քաղաքի Պետական Համալսարանի պատմության ֆակուլտետում՝ ստանալով պատմաբանի որակավորում։
2006-2012թթ. ՀՀ Արմավիրի մարզպետի համապատասխան կարգադրությամբ զբաղեցրել է ՀՀ Արմավիրի  մարզպետի խորհրդականի պաշտոնը։

ՀՀ վարչապետի 21 օգոստոսի 2012թ. N 804-Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ:

Ամուսնացած է, ունի երկու երեխա։


 

Գործառույթներ / իրավասություններ

Մարզպետի տեղակալին պաշտոնի է նշանակում և ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` մարզպետի առաջարկությամբ: Մարզպետի տեղակալը փոխարինում է մարզպետին նրա բացակայության ժամանակ, իրականացնում է մարզպետարանի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները:
Մարզպետի տեղակալը մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է նաև այլ լիազորություններ:
Մարզպետի տեղակալը չի կարող լինել համայնքի ավագանու անդամ, զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի մանկավարժական, գիտական և ստեղծագործական աշխատանքից, և զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ` <<ՀՀ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ>> 06.05.1997 ԹՎԱԿԱՆԻ N ՆՀ-728 ՀՐԱՄԱՆԳԻՐ

Մարզպետի տեղակալը՝
ա) համակարգում է մարզպետարանի աշխատանքները՝ մարզպետի կողմից իրականացվող քաղաքականության՝ իրեն հանձնարարված բնագավառում.
բ) իր լիազորությունների սահմաններում համակարգում է մարզպետին վերապահված բնագավառում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ՝ մարզպետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով իրականացվող աշխատանքները՝ տալով ցուցումներ և հանձնարարականներ.
գ) մարզպետարանի աշխատակազմի նպատակներին և խնդիրներին համապատասխան սահմանում է իրեն հանձնարարված բնագավառի՝ մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումներին տրվող կոնկրետ հանձնարարականներն ու առաջադրանքները, իրականացնում դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.
դ) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է մարզպետի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.
ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների կողմից իրականացվող մասնագիտական ուսումնասիրությունների և դրանց իրականացման ընթացքի օպերատիվ վերլուծության հետ կապված աշխատանքները.
զ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.
ը) պարբերաբար մարզպետին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող վիճակի մասին.
թ) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում մարզպետի կարգադրությունների և որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունն ու արդյունքների մասին տեղեկացնում մարզպետին.
ժ) մարզպետին և մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասություններին վերապահված հարցերի վերաբերյալ.
ժա) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

/Հաստատված է ՀՀ կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի N 1793-Ն որոշմամբ/

 

ՀՀ Արմավիրի մարզպետի` 29.08.2012 թվականի N 62 որոշմամբ համակարգում է հետևյալ բնագավառները.

  • Քաղաքաշինության
  • Տրանսպորտի և ճանապարհաշինության

     

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-06-29 10:53:54