Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

ՀՀ Արմավիրի մարզպետարանի կառուցվածքի գծապատկերը

ՀՀ Արմավիրի մարզպետարանի հաստիքացուցակը

Կարինե Դանիելյան

Կարինե Դանիելյան

Քաղաքաշինության վարչության պետ

էլ. փոստ

(0237) 6-37-16, 5-08-08 (+374 237) 2 13 77

Կենսագրություն

Կենսագրություն

Ծնվել է 10.11.1955թ.-ին Երեւան քաղաքում։
Ստացել է միջնակարգ կրթություն։
1974-1980թթ. սովորել եւ ավարտել է Երեւանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը «Ճարտարապետություն» մասնագիտությամբ։ Ստացել է ճարտարապետի որակավորում։
1985-1988թթ. աշխատել է Հոկտեմբերյանի շրջխորհրդի գործկոմի գյուղվարչությունում որպես կապիտալ շինարարության տեխ. հսկիչ։
1988թթ. Հայջրշին թիվ 1 տրեստի թիվ 17 ՇՄՇ-ում որպես ինժիներ։
1988-1989թթ. աշխատել է Հոկտեմբերյանի շրջխորհրդի գործկոմի ճարտարապետա-հատակագծային բյուրոյում որպես բյուրեյի պետի պաշտոնակատար։
1989-1996թթ. աշխատել է Հոկտեմբերյանի շրջխորհրդի գործկոմի ճարտարապետա-հատակագծային բյուրոյում որպես բյուրոյի առաջատար ճարտարապետ։
1996-1998թթ. աշխատել է Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ ճարտարապետության բաժնի երկրորդ կարգի մասնագետ։
1998-1999թթ.-ից աշխատում է Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ճարտարապետա-շինարարական բաժնի առաջին կարգի մասնագետ։
1999-2001թթ.-ից աշխատում է Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության ճարտարապետա-շինարարական բաժնի առաջատար մասնագետ։
2001-2004թթ.-ից աշխատում է Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնի պետ։
2004թ.-ից աշխատում է Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետի պաշտոնում։
Ամուսնացած է, ունի երեք երեխա։
 

Գործառույթներ / իրավասություններ

Գործառույթներ/ իրավասություններ

Վարչության պետը ՝
ա) ապահովում է Մարզպետի որոշումների, կարգադրությունների, Մարզպետի տեղակալների հանձնարարությունների և առաջադրանքների, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի հրամանների ու ցուցումների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում է Աշխատակազմի ղեկավարին.
բ) սահմանված կարգով կազմակերպում է մարզի բնակավայրերի գլխավոր հատակագծերի կազմումը և ներկայացնում է Մարզպետին Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելու համար.
գ) սահմանված կարգով առաջարկություններ է ներկայացնում Մարզպետին մարզի համայնքների վարչական սահմանների փոփոխման վերաբերյալ.
դ) եզրակացություն է տալիս Մարզպետին հանրապետական տարածքային զարգացման ու տարաբնակեցման նախագծերի և ուրվագծերի վերաբերյալ.
ե) իր իրավասության սահմաններում կազմակերպում է բնակարանային և այլ շինարարություն, իրականացնում է կապիտալ շինարարության և կապիտալ վերանորոգման պատվիրատուի գործառույթներ, քաղաքաշինական գործունեության վերահսկողություն, միջոցներ է ձեռնարկում ապօրինի շինարարության կանխման, կասեցման և վերացման ուղղությամբ.
զ) համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում, իր իրավասության շրջանակում, սահմանված կարգով համակարգում է կառուցապատումը.
է) հաստատված քաղաքաշինական ծրագրերին համապատասխան ընտրում է քաղաքաշինական գործունեության օբյեկտները, որոշում ներդրումների չափը, պայմանագրային հիմունքներով ներգրավում օբյեկտի քաղաքաշինական փաստաթղթեր մշակողներին և շինարարություն իրականացնողներին.
ը) ճարտարապետահատակագծային առաջադրանքի, տեխնիկական պայմանների, հեղինակային իրավունքի նորմերը պահպանելու պայմանով քաղաքաշինական փաստաթղթերում կատարում է փոփոխություններ, որոնք չեն պահանջում շինարարության թույլտվություն.
թ) քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար, ճարտարապետա-հատակագծային առաջադրանք ստանալու համար նախապատրաստում է հայտ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման համապատասխան մարմիններին ներկայացնելու համար.
ժ) ինժիներական սպասարկում իրականացնող ծառայություններից ստանում է օբյեկտի ինժիներական ենթակառուցվածքների նախագծման, կառուցման և շահագործման տեխնիկական պայմանները.
ժա) կազմակերպում է մարզային նշանակության ճանապարհների, կամուրջների, թունելների, այլ ինժիներական կառույցների շինարարությունը, պահպանումը և շահագործումը.
ժբ) աջակցում է հանրապետական նշանակության ճանապարհների շինարարության, պահպանման ու շահագործման աշխատանքների կազմակերպմանը.
ժգ) մինչ շինարարություն սկսելը, ինչպես նաև շինարարության ընթացքում համաձայնության է գալիս կառուցապատման հետևանքով վնասներ կրող սուբյեկտների հետ` հասցվելիք վնասների փոխհատուցման վերաբերյալ.
ժդ) վերահսկում է համայնքների վարչական սահմաններից դուրս տարածքներում կառուցապատողներին տրված ճարտարապետա-հատակագծային առաջադրանքների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը.
ժե) վերահսկում է համայնքների ղեկավարների գործունեությունը քաղաքաշինության բնագավառում.
ժզ) հաստատված քաղաքաշինական փաստաթղթերի բացակայության դեպքում ապահովում է կառուցապատման նախագծի ճարտարապետահատակագծային առաջադրանքի համաձայնեցման գործընթացի իրականացումը.
ժէ) մասնակցում է տարածքային հատակագծման ուրվագծի և նախագծի մշակման համար լիազորված մարմնի կողմից կազմված առաջադրանքի համաձայնեցման գործընթացին, առաջարկություններ և դիտողություններ է ներկայացնում մշակված նախագծային փաստաթղթերի վերաբերյալ.
ժը) քաղաքաշինության բնագավառում ապահովում է համայնքների ղեկավարների գործունեության պլանային ստուգումների անցկացումը.
ժթ) ըստ անհրաժեշտություն ստուգումներ է անցկացնում տեղական ինքնակառավարման մարմիններում` համապատասխան համայնքի վարչական տարածքում, ինքնակամ և քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին չհամապատասխանող շինարարության դեպքեր հայտնաբերելիս, ինչպես նաև քաղաքացիների դիմում-բողոքների հիման վրա.
ի) համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում ապահովում է քաղաքաշինական գործունեության մոնիթորինգւ իրականացման աշխատանքները.
իա) ապահովում է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում կառուցապատողներին ճարտարապետահատակագծային առաջադրանքներ և, շինարարության (քանդման) թույլտվություններ տալու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի նախապատրաստման աշխատանքները և ներկայացնում Մարզպետի հաստատմանը.
իբ) ապահովում է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքների մանրամասն հատակագծման նախագծերի պատվիրատուի գործառույթների իրականացումը.
իգ) համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում ապահովում է ավարտված շինարարության շահագործման փաստագրման աշխատանքները.
իդ) ապահովում է քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննությունը, շահագրգիռ կողմերի հետ դրանց համաձայնեցումը, օբյեկտի շինարարության որակի տեխնիկական և հեղինակային հսկողությունը.
իե) հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի բացակայության դեպքերում ապահովում է քաղաքաշինական գործունեության նպատակով համայնքների ղեկավարների կողմից ներկայացված հողհատկացումների առաջարկությունների համաձայնեցման աշխատանքները և օրենսդրությամբ նախատեսված դեպքերում առաջարկությունների վերաբերյալ եզրակացություններ է ներկայացնում Մարզպետին` պետական կառավարման համապատասխան լիազոր մարմիններին ներկայացնելու համար.
իզ) ապահովում է համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում և մարզում քաղաքաշինական կադաստրի վարման աշխատանքները..
իէ) նպատակահարմարության հարցը քննարկելուց հետո նախապատրաստում է Մարզպետի որոշումների նախագծեր` պետական և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացման վերաբերյալ.
իը) կազմակերպում է ՀՀ պետական միջոցների հաշվին, Մարզպետարանի պատվիրատվությամբ իրականացված աշխատանքների ավարտական, հանձնման-ընդունման գործընթացին առնչվող փաստաթղթերի (ակտերի) նախապատրաստումը.
իթ) համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում գործառական տարածքի գլխավոր հատակագծի նախագծի մասին սահմանված կարգով ապահովում է հասարակայնությանն իրազեկման աշխատանքները, որից հետո իրականացնում է նախագծի համաձայնեցում.
իժ) ապահովում է համայնքի գլխավոր հատակագծի նախագծման առաջադրանքի և նախագծային փաստաթղթերի համաձայնեցումների գործընթացը պետական կառավարման լիազոր մարմինների հետ.
լ) ապահովում է բնակավայրի գոտևորման նախագծի մշակման առաջադրանքի և նախագծային փաստաթղթերի համաձայնեցումների գործընթացը պետական կառավարման լիազոր մարմինների հետ.
լա) կազմակերպում է ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքներում կառուցապատման նպատակով համայնքների ղեկավարների կողմից ներկայացված հողհատկացումների առաջարկությունների և նախագծային փաստաթղթերի համաձայնեցումների գործընթացը պետական կառավարման լիազոր մարմինների հետ.
լբ) համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում ապահովում է կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման գործընթացը.
լգ) մասնակցում է մարզի բնակավայրերի պատմամշակութային հիմնավորման, հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր կազմելու աշխատանքներին.
լդ) լիազոր մարմնի եզրակացության հիման վրա ապահովում է տեղական նշանակության հուշարձանների փոփոխման թույլտվության համար անհրաժեշտ հիմքերի նախապատրաստման աշխատանքների կատաըումը և ներկայացնում է Մարզպետի հաստատմանը.
լե) վերահսկողություն է իրականացնում մարզի համայնքներում աղետի հետևանքով անօթևան դարձած ընտանիքների ամենամյա հաշվառման և հերթացուցակների ներկայացման նկատմամբ.
լզ) համակարգում է պետական աջակցության ներդրումային ծրագրերով կառուցված բնակարանների անհատույց սեփականության իրավունքով հատկացնելու գործընթացը, Մարզպետի և քաղաքացու միջև օրենքով սահմանված կարգով պետական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ պայմանագրի կնքման աշխատանքները.
լէ) համաձայնեցնում կամ հիմնավորված մերժում է առանց հողի կատեգորիայի փոփոխության քաղաքաշինական նպատակով առանձին հողամասի գործառական նշանակության փոփոխության վերաբերյալ համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկությունը.
լը) համայնքների վարչական սահմաններից դուրս ինքնակամ կառուցված օբյեկտների համար ապահովում է դրանց օրինականացման կամ մերժման Մարզպետի որոշումների նախագծերի նախապատրաստումը..
լթ) ապահովում է Հայաստանի Հանրապետության կարիքները բավարարելու համա նախատեսված և պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորվող կապալային շինարարական, նախագծային ու հետազոտական աշխատանքների իրականացման պետական պայմանագրերի կատարումը.
լժ) կազմակերպում է մարզի ուսումնական հաստատությունների կառուցման, վերանորոգման և շահագործման աշխատանքները.
լի) կազմակերպում է մարզային ենթակայության մշակութային, սպորտային օբյեկտների կառուցումը, հանգստի գոտիների ստեղծումը, պահպանումն ու շահագործումը.
խ) կազմակերպում է մարզային ենթակայության առողջապահական և սոցիալական ապահովության հաստատությունների շենքերի կառուցումը, պահպանումն ու շահագործումը.
խա) պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, ինչպես նաև պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ կառուցապատման դեպքերի հայտնաբերման վերաբերյալ հաղորդումներ է ներկայացնում Մարզպետին` դատախազություն ներկայացնելու համար, օրենքով սահմանված դեպքերում և կարգով.
խբ) ապահովում է մարզի գյուղական համայնքների անապահով ընտանիքների գազամատակարարման ապահովման ծրագրերի իրականացումը.
խգ) կազմակերպում և վերահսկում է մարզային ենթակայության ջրմուղ-կոյուղու, ջրերի մաքրման և այլ կոմունալ կազմակերպությունների աշխատանքը.
խդ) կազմակերպում է բնակավայրերի կանաչապատման, մաքրման և աղբի ու թափոնների վերամշակման աշխատանքները.
խե) համակարգում է հուղարկավորությունների կազմակերպման, գերեզմանատների և դիակիզարանների շահագործման գործընթացը.
խզ) աղբահանության աշխատանքները ժամանակին չկազմակերպելու վերաբերյալ հաղորդումներ է ներկայացնում Մարզպետին.
խէ) համակարգում է մարզի տարածքում գործող արդյունաբերական կառույցների աշխատանքը, աջակցում է նրանց նպատակային գործունեության իրականացմանը, արդյունաբերական կառույցների և հանգույցների ստեղծմանը, իրականացնում է վերջիններիս գործունեության հաշվառման, տեղեկատվական գործառույթների հետ կապված աշխատանքները և ապահովում նրանց կապը շուկայի հետ.
խը) առևտրի, հանրային սննդի և սպասարկման բնագավառներում միջոցներ է ձեռնարկում մարզի տարածքում առևտրի, հանրային սննդի և սպասարկման ոլորտի տնտեսվարող սուբյեկտների գործունեության ընդլայնման և արդյունավետության ապահովման ուղղությամբ.
խթ) կազմակերպում է միջհամայնքային հասարակական տրանսպորտի աշխատանքը, մարզային ենթակայության տրանսպորտային կազմակերպությունների գործունեությունը.
խժ) առաջարկություն է ներկայացնում Մարզպետին մարզի տարածքով անցնող հանրապետական ուղևորատար երթուղիների վերաբերյալ.
խի) Մարզպետի հաստատմանն է ներկայացնում մարզի տարածքում գործող միջհամայնքային տրանսպորտային երթուղիների գրաֆիկը.
խլ) կազմակերպում է միջհամայնքային տրանսպորտային երթուղիների մրցութային կարգով տրամադրման աշխատանքները.
ծ) վերահսկողություն է իրականացնում անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով մարզային ավտոմոբիլային կառույցների շահագործման պայմանները բարելավելու ուղղությամբ.
ծա) իրականացնում է մարզի տարածքում գտնվող ճանապարհների փաստացի վիճակի ուսումնասիրություններ և արդյունքների հիման վրա առաջարկություն է ներկայացնում Մարզպետին.
ծբ) նախապատրաստում է մարզի տրանսպորտի և ճանապարհաշինության զարգացման հեռանկարային ծրագրերը.
ծգ) իրականացնում է մարզային ենթակայության ճանապարհների և տրանսպորտային կազմակերպությունների գործունեության իրականացում և արդյունքների հիման վրա առաջարկություններ է ներկայացնում Մարզպետին.
ծդ) ապահովում է ներմարզային հասարակական տրանսպորտի սպասարկման իրավունքի հատկացման մրցույթների գործընթացի իրականացումը.
ծե) կազմակերպում է պետական բյուջեով նախատեսված մարզային նշանակության ավտոճանապարհների ձմեռային, ընթացիկ պահպանության և շահագործման աշխատանքների ընդունումը` համաձայն ավտոմոբիլային ճանապարհների ձմեռային, ընթացիկ պահպանության ու շահագործման աշխատանքների մակարդակի գնահատման և ընդունման մեթոդիկայի.
ծզ) ներմարզային երթուղիներով փոխադրողների ընտրության մրցույթների արդյունքներով, Մարզպետի որոշմամբ պայմանագրեր է կնքում փոխադրող կազմակերպությունների հետ.
ծէ) միջմարզային երթուղիների ցանցի կազմակերպման հարցերով համագործակցում է լիազոր մարմնի հետ.
ծը) ապահովում է մարզային ավտոճանապարհների պահպանության պահանջվող մակարդակների գնահատման աշխատանքները.
ծթ) իրականացնում է պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի գործառույթներ` մարզային ավտոճանապարհներին վերաբերող մասով.
ծժ) սահմանված կարգին համապատասխան կազմակերպում է մարզային ավտոճանապարհների վիճակի ուսումնասիրության և դրանց դասակարգման աշխատանքները.
ծի) հսկողություն է իրականացնում մարզային ավտոճանապարհների պահպանության և շահագործման աշխատանքների նկատմամբ, ապահովում թերությունների մատյանում գրանցումների կատարման աշխատանքները.
ծլ) կազմակերպում է մարզային ճանապարհների աշխատանքների համար կապալառու կազմակերպությունների և ներմարզային երթուղիներով ուղևորափոխադրող կազմակերպությունների ընտրությունների մրցույթների նախապատրաստական աշխատանքները.
ծխ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ քննարկում է քաղաքացիների առաջարկությունները, դիմումներն ու բողոքները, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման և այլ մարմինների գրությունները, լուծելով դրանց ընթացքը օրենքով սահմանված կարգով.
կ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
կա) Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում՝ իր ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ.
կբ) ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
կգ) համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Վարչության քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
կդ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
կե) Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում Վարչության աշխատանքային ծրագրերը.
կզ) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
կէ) ստորագրում է Վարչության անունից պատրաստվող փաստաթղթեր.
կը) Վարչության լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
կթ) Աշխատակազմի ղեկավարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Վարչության աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
կժ) Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
կի) ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
կլ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։
Վարչության պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ)։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-08-18 17:06:32