Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի կառուցվածքի գծապատկերը

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի հաստիքացուցակը

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը

 

Գոռ Մելիքյան

Գոռ Մելիքյան

Բնապահպանության բաժնի պետ

էլ. փոստ

(0237) 6-37-16, 5-08-08 (+374 237) 2 38 50

Կենսագրություն

Ծնվել եմ 1961թ. հուլիսի 8-ին ՀՀ Արմավիրի մարզի Բամբակաշատ  գյուղում:
Կրթություն
1978թ. ավարտել է Բամբակաշատի միջնակարգ դպրոցը:
1984թ. ավարտել է Լուկաշինի անվան սովխոզ տեխնիկումը:
1991թ. ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը:
Աշխատանքային գործունեություն
1994-96թթ. աշխատել է ՀՀ Արմավիրի վիճակագրական բաժնում, որպես վիճակագիր: 1996-98թթ. աշխատել է ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի անշարժ գույքի կադաստրի բաժնում, որպես առաջին կարգի մասնագետ:
1998-2001թթ. աշխատել է ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության ոռոգման համակարգերի, հողօգտագործման և հողաշինարարության բաժնի պետ:
2001թ. փետրվար ամսին ՀՀ Արմավիրի մարզպետի կարգադրությամբ նշանակվել է Նոր 2001թ. վերանշանակվել է ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության ոռոգման համակարգերի, հողօգտագործման և հողաշինարարության բաժնի պետ:
2009-2012թթ. վերը նշված բաժնի լուծարման կապակցությամբ արտամրցույթային կարգով նշանակվել է ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի գլխավոր մասնագետ:
2012-2013թթ. աշխատել է «Մերձափնյա» ՋՕԸ-ում, որպես իրացման գծով առաջատար մասնագետ:
2014թ. նշանակվել է ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետ:
Այլ տվյալներ
1980-1982թթ. ծառայել է սովետական բանակում:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
 


 

Գործառույթներ / իրավասություններ

Գործառույթներ/ իրավասություններ
Բաժնի պետը ՝
ա) մարզի տարածքում վերահսկում է բնապահպանական օրենսդրության կատարումը և խախտման փաստերի վերաբերյալ տեղյակ է պահում Վարչության պետին.
բ) աջակցում է արգելոցների, արգելավայրերի, հատուկ պահպանվող գոտիների պահպանությանը և օգտագործմանը, որսագողության, ապօրինի ձկնորսության, ծառահատումների դեմ կազմակերպվող միջոցառումների իրականացմանը.
գ) համագործակցում է բնապահպանական խնդիրներ իրականացնող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև քաղաքացիների հետ.
դ) մասնակցում է բնության հատուկ պահպանվող տարածքներին առնչվող պետական ծրագրերի և կառավարման պլանների մշակմանը.
ե) աջակցում է բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանություն իրականացնող ծառայություններին.
զ) լիցենզառուին հանքային իրավունքներ տրամադրելու կամ արգելելու վերաբերյալ առաջարկություն է ներկայացնում Վարչության պետին.
է) մասնակցում է բնության և շրջակա միջավայրի պահպանության պետական ծրագրերի մշակմանը և իր լիազորությունների շրջանակներում ապահովում է դրանց իրականացումը մարզի տարածքում.
ը) մարզի տարածքում համակարգում է բնական պաշարներ օգտագործող օբյեկտների և սուբյեկտների գործունեությունը և ներկայացնում է համապատասխան տեղեկատվություն.
թ) իրականացնում է պետական ծրագրեր` անտառների և անտառային հողերի պահպանության և օգտագործման նպատակով.
ժ) Վարչության պետի հանձնարարությամբ քննարկում է քաղաքացիների առաջարկությունները, դիմումներն ու բողոքները, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման և այլ մարմինների գրությունները, լուծելով դրանց ընթացքը օրենքով սահմանված կարգով.
ժա) Վարչության պետի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
ժբ) Վարչության պետին առաջարկություններ է ներկայացնում՝ իր ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ.
ժգ) ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
ժդ) համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրան փոխարինելու մասին.
ժե) Վարչության պետի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
ժզ) Վարչության պետի հանձնարարությամբ մասնակցում է Վարչության աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
ժէ) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
ժը) ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթեր.
ժթ) Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
ի) Վարչության պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
իա) Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև Վարչության պետի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
իբ) ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
իգ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։
Բաժնի պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ)։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 17:20:37