Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

ՀՀ Արմավիրի մարզպետարանի կառուցվածքի գծապատկերը

ՀՀ Արմավիրի մարզպետարանի հաստիքացուցակը

Գայանե Սայադյան

Գայանե Սայադյան

Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ

էլ. փոստ

(0237) 6-37-16, 5-08-08 (+374 237) 2 20 35

Կենսագրություն

Ծնվել է 26.11.1958թ.-ին Երեւան քաղաքում։
1964-1974թթ. սովորել եւ ավարտել է Երեւան քաղաի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 միջն. դպրոցը։
1976-1982թթ. սովորել եւ ավարտել է Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտը` մանկավարժություն եւ հոգեբանություն (նախադպրոցական) մասնագիտությամբ։ Ստացել է նախադպրոցական մանկավարժության եւ հոգեբանության դասատուի, դաստիարակության մեթոդիստի որակավորում։
1973-1975թթ. աշխատել է Երեւանի թիվ 46 բաժանմունքում որպես օպերատոր։
1975-1976թթ. աշխատել է Երեւանի թիվ 156 դպրոցում որպես ավագ ջոկատավար։
1982-1983թթ. աշխատել է Արագածի շրջանի Ծաղկահովիտի թիվ 2 մ/մանկապարտեզում որպես դաստիարակ։
1983-1989թթ. աշխատել է Արագածի շրջանի Ծաղկահովիտի թիվ 2 մ/մանկապարտեզում որպես վարիչ։
1989թ. աշխատել է որպես Երեւանի թիվ 191 մ/մանկապարտեզի  վարիչ։

1989-1996թթ. աշխատել է Երեւան քաղաքի Մաշտացի շրջգործկոմի ժողկրթբաժնում որպես տեսուչ։
1996-2003թթ. աշխատել է  Երեւան քաղաքի Աջափնյակ թաղ. կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնում՝  որպես բաժնի  պետ։

2003-2004թթ. աշխատել է Երեւան քաղաքի Աջափնյակ թաղ. սպորտի եւ առողջապահության սոցիալական հարցերի բաժնում՝ որպես գլխավոր մասնագետ։
2004թ.-ից աշխատում է Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչությանում՝ որպես վարչության պետ։
Ամուսնացած է, ունի մեկ որդի։
 

Գործառույթներ / իրավասություններ

Վարչության պետը ՝
ա/ ղեկավարում և կազմակերպում է Վարչության ընթացիկ գործունեությունը.
բ/ կազմակերպում և համակարգում է մարզի տարածքում գործող կրթական, մշակութային և սպորտային կազմակերպությունների գործունեությունը.
գ/ վերահսկում է պետական կրթական ծրագրերի, ուսումնա-դաստիարակչական խնդիրների իրականացման համապատասխանությունը օրենսդրությանը.
դ/ Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում մարզային ենթակայության կրթական, մշակութային և սպորտային կազմակերպությունների տնօրենների օրենսդրությանը հակասող հրամանների և որոշումների վերացման և կասեցման վերաբերյալ.
ե/ համակարգում և կազմակերպում է տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությունը մարզային ենթակայության կրթական, մշակութային և սպորտային կազմակերպությունների հետ.
զ/ ապահովում է Մարզպետի որոշումների, կարգադրությունների, Մարզպետի տեղակալների հանձնարարությունների և առաջադրանքների, Աշխատակազմի ղեկավարի հրամանների և ցուցումների և հանրապետական գործադիր մարմինների կողմից ներկայացվող Վարչության իրավասությանը վերաբերող որոշումների, հրահանգների, հրամանների, կարգադրությունների կատարումը.
է/ վերահսկողություն է իրականացնում մարզային ենթակայության հանրակրթական հաստատություններում ՀՀ կրթության մասին օրենսդրության, պետական կառավարման լիազոր մարմնի ընդունած նորմատիվ իրավական ակտերի կատարման, կրթական և դաստիարակչական ծրագրերի իրականացման, պետական կրթական չափորոշիչների համապատասխանության նկատմամբ.
ը/ կազմակերպում է մարզային ենթակայության կրթական հաստատությունները մանկավարժական կադրերով ապահովելու աշխատանքները.
թ/ մարզում կազմակերպում է առարկայական օլիմպիադաներ և մրցույթներ.
ժ/ կազմակերպում է պետական ազգային ու այլ տոների հետ կապված զանգվածային միջոցառումներ.
ժա/ համակարգում է հանրակրթությունից դուրս մնացած օրինախախտ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների հաշվառման, նրանց ուսման մեջ ընդգրկելու և հնարավոր այլ օգնություն կազմակերպելու աշխատանքները.
ժբ/ վերահսկողություն է իրականացնում ատեստատների, վկայականների ստացման, բաշխման աշխատանքների նկատմամբ.
ժգ/ ապահովում է Վարչության աշխատողների աշխատանքային կարգապահությունը.
ժդ/ կազմակերպում է մարզա-մշակութային մասսայական մրցաշարեր և միջոցառումներ.
ժե/ կազմակերպում է ինքնուս նկարիչների ցուցահանդեսներ.
ժզ/ կազմակերպում է մարզի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագործման ուղղությամբ իրականացվող աշխատանքները.
ժէ/ ղեկավարում է մարզային ենթակայության մշակութային և սպորտային օբյեկտների հանգստի գոտիների պահպանման ու շահագործման աշխատանքները.
ժը/ համագործակցում է մարզի տարածքում գործող պետական ու կրոնական կազմակերպությունների հետ.
ժթ/ իրականցնում է վերահսկողություն Վարչություն կառուցվածքային ստորաբաժանումների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.
ի/ Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
իա/ Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում՝ իր ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ.
իբ/ ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
իգ/ համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Վարչության քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
իդ/ Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
իե/ Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում Վարչության աշխատանքային ծրագրերը.
իզ/ այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
իէ/ ստորագրում է Վարչության անունից պատրաստվող փաստաթղթեր.
իը/ Վարչության լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
իթ/ Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ քննարկում է քաղաքացիների առաջարկությունները, դիմումներն ու բողոքները, ինչպես նաև պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների գրություններ և լուծում դրանց ընթացքը օրենքով սահմանված կարգով.
իժ/ Աշխատակազմի ղեկավարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Վարչության աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
լ/ Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
լա/ ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
լբ/ իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։

Վարչության պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ /սոցիալական երաշխիքներ/ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ /սահմանափակումներ/։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-10-23 16:52:44