Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

ՀՀ Արմավիրի մարզպետարանի կառուցվածքի գծապատկերը

ՀՀ Արմավիրի մարզպետարանի հաստիքացուցակը

Հովհաննես Հարությունյան

Հովհաննես Հարությունյան

Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ

էլ. փոստ

(0237) 6-37-16, 5-08-08 թեժ գիծ (+374 237) 2 11 57

Կենսագրություն

Ծնվել է 09.02.1961թ.-ին Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում։
1967-1977թթ. սովորել եւ ավարտել է գյուղի միջն. դպրոցը։
1977-1978թթ. աշխատել է Հոկտեմբերյանի թիվ 8 տրեստի N 22 ՇՄՇ-ում որպես բանվոր։
1978-1979թթ. սովորել է Հայկական Գյուղատնտեսական ինստիտուտի նախապատրաստական բաժանմունք։
1979-1984թթ. սովորել եւ ավարտել է Հայկական Գյուղատնտեսական ինստիտուտի տնտեսագիտական ֆակուլտետը «Գյուղատնտեսություն եւ էկոնոմիկա եւ կազմակերպում» մասնագիտությամբ։ Ստացել է գյուղ. արտադրության տնտեսագետ-կազմակերպիչ որակավորում։
1984-1987թթ. աշխատել է Բաղրամյանի նախկին շրջսովետի գործկոմի գյուղ.վարչությունում որպես գլխավոր ֆինանսիստ։
1987-1996թթ. աշխատել է Բաղրամյանի շրջանի Արեւադաշտ սովխոզում որպես գլխավոր տնտեսագետ։
1996թ.-ին վեց ամիս աշխատել է Բաղրամյանի շրջանի Արեւադաշտ գյուղի գյուղխորհրդում որպես գլխավոր հաշվապահ։
1996-1997թթ. աշխատել է Արմավիրի մարզի տարածքային վերահսկիչ-վերստուգիչ բաժնում որպես առաջին կարգի մասնագետ։
2001թ.-ից աշխատում է Արմավիրի մարզպետարանի ֆինանսատնտեսագիտական վարչության ֆինանսական բաժնի պետի պաշտոնում։

2015թ.-ից աշխատում է Արմավիրի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնում։
Ամուսնացած է, ունի երկու երեխա։

 

Գործառույթներ / իրավասություններ

Վարչության պետը՝
ա) առողջապահության բնագավառում իրագործում է պետական առողջապահական ծրագրերը.
բ) կազմակերպում է մարզային ենթակայության պետական առողջապահական հաստատությունների աշխատանքը.
գ) օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է բնակչության անվճար բուժօգնության իրականացումը.
դ) վերահսկում է ոչ պետական առողջապահական հաստատությունների գործունեության համապատասխանությունը օրենսդրությանը.
ե) մարզի տարածքում կազմակերպում և իրականացնում է հակահամաճարակային և կարանտինային միջոցառումներ.
զ) կազմակերպում է սանիտարահիգիենիկ միջոցառումներ` վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով.
է) աջակցում է առողջապահության բնագավառում պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության մարմիններին` բնակավայրերի ջրամատակարարման աղբյուրների, բնակելի շենքերի, դպրոցների և այլ օբյեկտների սանիտարական վիճակի նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս.
ը) կազմակերպում է մարզի բնակչության առողջական վիճակի ուսումնասիրության, առողջապահության զարգացման հիմնական ուղիների մշակման աշխատանքները և միջոցներ է ձեռնարկում հիվանդությունների, հաշմանդամության ու մահացության նվազեցման ուղղությամբ, ինչպես նաև ապահովում է մարդկանց կյանքի տևողության ավելացմանն ուղղված հետագա ծրագրերի իրականացումը.
թ) մեթոդական և գործնական օգնություն է ցույց տալիս մարզի առողջապահական հիմնարկների աշխատանքների կազմակերպմանը.
ժ) կազմակերպում է պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության և սպասարկման շրջանակներում տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային ծրագրի իրականացման աշխատանքները.
ժա) կազմակերպում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական ծրագրի իրականացման աշխատանքները.
ժբ) ապահովում է մարզի ԱԱՊ համակարգում հավաքագրված բնակչության մարզային ավտոմատացված ռեգիստրի (բազայի) թարմացման աշխատանքները.
ժգ) աջակցում է մարզի բուժհաստատություններում դեղերի և բժշկական նշանակության ապրանքների ձեռքբերման, բաշխման աշխատանքների իրականացմանը.
ժդ) կազմակերպում և վերահսկում է ծննդօգնության պետական հավաստագրի ներդրման գործընթացը.
ժե) կազմակերպում է մարզպետարանի ենթակայության բուժհաստատությունների գործադիր տնօրենների և վերստուգողների ատեստավորումների և մրցույթների անցկացման նախապատրաստական աշխատանքները.
ժզ) աջակցում է մարզպետարանի ենթակայության բուժհաստատությունների կադրերի վերապատրաստման ու վերաորակավորման աշխատանքների կազմակերպմանը.
ժէ) համակարգում և իրականացնում է մարզի սոցիալական ապահովության պետական ծրագրերը.
ժը) կազմակերպում է մարզային ենթակայության սոցիալական ապահովության հաստատությունների և կազմակերպությունների գործունեությունը.
ժթ) վերահսկում է մարզի տարածքում սոցիալական ապահովության ոչ պետական կազմակերպությունների գործունեության համապատասխանությունը օրենսդրությանը.
ի) աջակցում է սոցիալական ապահովության բնագավառում գործազուրկների հաշվառման և բնակչության զբաղվածության հետ կապված խնդիրների լուծմանը.
իա) աջակցում է սոցիալական ապահովության բնագավառում պետական կենսաթոշակների և նպաստների նշանակման ու վճարման կազմակերպման աշխատանքներին.
իբ) աջակցում է սոցիալական ապահովության բնագավառում սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող հասարակական կազմակերպությունների գործունեությանը.
իգ) աջակցում է սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպություններին` մարզում սոցիալական աջակցության ծրագիր իրականացնելիս.
իդ) օրենսդրությանը համապատասխան օժանդակում է փախստականների հպատակագրման աշխատանքներին և կազմակերպում է բնակարանները սեփականության իրավունքով փախստական ընտանիքներին անհատույց հատկացնելու գործընթացը.
իե) աջակցում է զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին` անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով.
իզ) համակարգում է հաշմանդամների վերականգնողական պարագաներով և սոցիալ-տնտեսական երաշխիքների ապահովման աշխատանքները.
իէ) իրականացնում է պետական նպաստների նշանակման և վճարման վերահսկման աշխատանքները.
իը) իրականացնում է մարզի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությանը կից աջակցության խորհրդի գործունեությունը.
իթ) կազմակերպում է մարզային ենթակայության առևտրային կազմակերպությունների վերստուգողների կողմից ներկայացված հաշվետվությունների վերլուծության, ամփոփման աշխատանքները և համապատասխան տեղեկատվություն է ներկայացնում Աշխատակազմի ղեկավարին և ոլորտը համակարգող Մարզպետի տեղակալին.
իժ) կազմակերպում է մարզային ենթակայության առևտրային կազմակերպություններից ստացված մոնիթորինգի տվյալների ուսումնասիրության և վերլուծության աշխատանքները.
լ) մարզային ենթակայության առևտրային կազմակերպությունների վերստուգողների միջոցով վերահսկողական գործառույթ է իրականացնում կազմակերպություններին տրամադրված ֆինանսական միջոցների նպատակային օգտագործման նկատմամբ.
լա) մարզային ենթակայության առևտրային կազմակերպությունների վերստուգողների կողմից ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների և դրանց իրավական, ֆինանսական հետևանքների առաջացման դեպքում առաջարկություն է ներկայացնում Աշխատակազմի ղեկավարին և ոլորտը համակարգող Մարզպետի տեղակալին.
լբ) կազմակերպում է մարզային ենթակայության առևտրային կազմակերպությունների ղեկավար մարմինների կողմից ընդունված իրավական ակտերի ուսումնասիրության աշխատանքները և առաջարկություն է ներկայացնում Աշխատակազմի ղեկավարին և ոլորտը համակարգող Մարզպետի տեղակալին.
լգ) կազմակերպում է առողջապահության ոլորտում օրենսդրության կիրառման պրակտիկայի ընդհանրացման աշխատանքները և օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություն է ներկայացնում Աշխատակազմի ղեկավարին և ոլորտը համակարգող Մարզպետի տեղակալին.
լդ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ քննարկում է քաղաքացիների առաջարկությունները, դիմումներն ու բողոքները, ինչպես նաև պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների գրությունները և լուծում դրանց ընթացքը օրենքով սահմանված կարգով.
լե) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
լզ) Աշխատակազմի ղեակավարին առաջարկություններ է ներկայացնում՝ իր ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ.
լէ) ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
լը) համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Վարչության քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
լթ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
լժ) Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում Վարչության աշխատանքային ծրագրերը.
լի) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
խ) ստորագրում է Վարչության անունից պատրաստվող փաստաթղթեր.
խա) Վարչության լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
խբ) Աշխատակազմի ղեկավարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Վարչության աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
խգ) Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
խդ) ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
խե) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։
Վարչության պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ)։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-06-29 10:53:54