Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

ՀՀ Արմավիրի մարզպետարանի կառուցվածքի գծապատկերը

ՀՀ Արմավիրի մարզպետարանի հաստիքացուցակը

Արսեն Ղուկասյան

Արսեն Ղուկասյան

Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ

էլ. փոստ

(0237) 6-37-16, 5-08-08 (+374 237) 2 76 49

Կենսագրություն

Ծնվել է 04.06.1959թ.-ին Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում։
1966-1976թթ. սովորել եւ ավարտել է գյուղի միջն. դպրոցը։
1976-1978թթ. աշխատել է Նալբանդյան գյուղի կոլտնտեսությունում որպես կոլտնտեսական։
1978-1980թթ. ծառայել է Խորհրդային բանակում։
1981-1986թթ. սովորել եւ ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան Աշխատանքային կարմիր դրոշի շքանակակիր հայկական պետական մանկավարժական ինստիտուտը` պատմություն` սովետական իրավունք լրացուցիչ մասնագիտությամբ։ Ստացել է պատմության, հասարակագիտության, սովետական պետության եւ իրավունքի ուսուցչի որակավորում։
1986-1990թթ. աշխատել է Արմավիրի շրջանի Փշատավան գյուղի միջն. դպրոցում որպես պատմության ուսուցիչ` ինստիտուտի գործուղմամբ, այնուհետեւ տեղափոխվել է Բերքաշատ գյուղի 8-ամյա դպրոցի տնօրենի պաշտոնին, ապա Շենավան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնին։
1990-1996թթ. աշխատել է Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնին։
1996-1998թթ. աշխատել է ՀՀ կրթության, գիտության նախարարության Արմավիրի մարզի տարածքային տեսչությունում որպես տեսչության պետ։
1998թ. փետրվար-հուլիս ամիսներին աշխատել է Արմավիրի մարզպետարանի կրթության բաժնի պետ։
1999-2000թթ. աշխատել է Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ՏԻՄ եւ ՀԳՄՏԾ գործունեության համակարգման վարչության պետի պաշտոնին։
2000-2002թթ. աշխատել է Արմավիրի մազրի Ակնալիճ գյուղի միջն. դպրոցի տնօրենի պաշտոնին։
2002թ.-ից աշխատում է Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ՏԻՄ եւ ՀԳՄՏԾ գործունեության համակարգման վարչության պետի պաշտոնին։
Ամուսնացած է, ունի երեք երեխա։
 

Գործառույթներ / իրավասություններ

Վարչության պետը ՝
ա) օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է պետության կողմից համայնքին պատվիրակված լիազորությունների կատարման ընթացքը և պարտադիր լիազորությունների կատարումը.
բ) կազմակերպում է համայնքների ղեկավարներին Հայաստանի Հանրապետության օրենքներին, ՀՀ Նախագահի հրամանագրերին և կարգադրություններին, կառավարության և վարչապետի որոշումներին, մարզպետի որոշումներին ու կարգադրություններին և դրանցից բխող` տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրներին ծանոթացման աշխատանքները.
գ) ծանոթանում է համայնքներում տիրող իրավիճակին` տարվող աշխատանքների ընթացքին և ծագած խնդիրներին.
դ) ուսումնասիրում է համայնքների ղեկավարների առաջարկություններն ու դիտողությունները Մարզպետարանի, մարզային ենթակայության կազմակերպությունների գործունեության վերաբերյալ և առաջարկություններ է ներկայացնում Մարզպետին.
ե) ապահովում է Մարզպետարանի և տեղական ինքնակառավարման մարմինների ներդաշնակ գործունեությունը, լուծում կազմակերպական այլ հարցեր.
զ) տեղական ինքնակառավարման մարմինների որոշումները, գործողությունները և անգործությունը դատարան բողոքարկելու նպատակով առաջարկություններ է ներկայացնում Մարզպետին.
է) քննարկում է աշխարհագրական օբյեկտների անվանափոխման և անվանակոչման առաջարկությունները և դրանք հիմնավորող փաստաթղթերը, իր եզրակացությունը ներկայացնում է Մարզպետին` աշխարհագրական օբյեկտների անվանումների բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին ներկայացնելու համար.
ը) տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նշանակման առնչությամբ Մարզպետին ներկայացնում է առաջարկություն.
թ) տեղական ինքնակառավարման մարմինների հերթական և նոր ընտրություններ նշանակելու վերաբերյալ Մարզպետին ներկայացնում է որոշման նախագծեր.
ժ) աջակցություն է ցուցաբերում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման աշխատանքներին.
ժա) ապահովում է ամենամյա աշխատանքային ծրագրի նախագծի կազմման և վարչական հսկողության իրականացման աշխատանքների կատարումը` տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների նկատմամբ.
ժբ) համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու վերաբերյալ առաջարկություն է ներկայացնում Մարզպետին.
ժգ) տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրում է անհրաժեշտ խորհրդատվություն` իրենց սեփական և պետության պատվիրակած լիազորությունների իրականացման հարցերով.
ժդ) գյուղական համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու համար Մարզպետին ներկայացնում է առաջարկություն.
ժե) մասնակցում է միջհամայնքային միավորումների ձևավորման և համայնքների խոշորացման աշխատանքներին.
ժզ) մասնագիտական հսկողություն է իրականացնում համայնքի ղեկավարի` պետության պատվիրակած լիազորությունների իրականացման նկատմամբ.
ժէ) կազմակերպում է մարզխորհրդի նիստերի, խորհրդակցությունների նախապատրաստման աշխատանքները.
ժը) ընդգրկվում է համայնքների ղեկավարների աշխատակազմերում համայնքային ծառայության թափուր պաշտոններն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների և այդ պաշտոններն զբաղեցնող համայնքային ծառայողների ատեստավորումների հանձնաժողովների կազմերում.
ժթ) իրականացնում է համայնքների ղեկավարների աշխատակազմերի անձնակազմի կառավարման մեթոդական ղեկավարումը և վերահսկումը.
ի) առաջարկություններ է ներկայացնում Մարզպետին համայնքների ղեկավարների աշխատակազմերի վերակազմակերպման, կառուցվածքային փոփոխության և լուծարման ժամանակ համայնքային ծառայության հետ կապված հարցերի վերաբերյալ.
իա) սահմանված կարգով քննարկում է համայնքային ծառայության վերաբերյալ առաջարկությունները, դիմումներն ու բողոքները.
իբ) համակարգում է համայնքային ծառայության պաշտոնների գրանցամատյանի վարման,համայնքային ծառայողների վերապատրաստման խմբերի կազմավորման, համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթների և այդ պաշտոնները զբաղեցնող համայնքային ծառայողների ատեստավորումների տվյալների հաշվառման, արդյունքների ամփոփման և պետական լիազոր մարմնին առաքման աշխատանքները.
իգ) կազմակերպում է համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող և այդ պաշտոններից ազատված անձանց վերաբերյալ տեղեկությունների ամփոփման և պետական լիազոր մարմնին իրազեկման աշխատանքները.
իդ) ղեկավարում է համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկերում փոփոխություններ կատարելու նախապատրաստական աշխատանքները.
իե) կազմակերպում է տեղական ինքնակառավարման մարմիններին համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթների, ինչպես նաև համայնքային ծառայության պաշտոններ զբաղեցնող համայնքային ծառայողների ատեստավորումների նախապատրաստական աշխատանքների առնչությամբ մեթոդական օգնության ցուցաբերման աշխատանքները.
իզ) համակարգում է համայնքային ծառայության գործընթացների ուսումնասիրության, վերլուծական, վիճակագրական աշխատանքները և համապատասխան առաջարկություն է ներկայացնում Մարզպետին.
իէ) կազմակերպում է Մարզպետին, Աշխատակազմի ղեկավարին և պետական լիազոր մարմնին ներկայացնելու համար համայնքային ծառայության մասով անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը, այդ թվում` տեղեկատվավերլուծական համակարգչային ծրագրերի միջոցով.
իը) համակարգում է ներքին գործերի և ազգային անվտանգության, պաշտպանության, կապի, էներգետիկայի, հարկային, արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ու այլ ոլորտներում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը.
իթ) կազմակերպում է հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների և Մարզպետարանի աշխատակազմի ու տեղական ինքնակառավարման մարմինների համատեղ ու համաձայնեցված գործունեությունը.
իժ) ապահովում է մարզի հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայություններից Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից սահմանված կարգով տեղեկատվության ստացումը.
լ) մարզի տարածքում հասարակական կարգի պահպանման և ամրապնդման նպատակով առաջարկություններ է ներկայացնում Մարզպետին` տարերային և տեխնոլոգիական աղետների վտանգի նվազեցման, դրանց հետևանքների վերացման, մարզի տարածքում քաղաքացիական պաշտպանության, հակահամաճարակային և կարանտինային հատուկ միջոցառումների կազմակերպման վերաբերյալ.
լա) մարզի տարածքում ապօրինի շինարարության, ընդերքի օգտագործման, ապօրինի ծառահատումների, ինչպես նաև հողազավթումների և որսագողության դեպքերի կանխման և արգելման վերաբերյալ, հասարակական կարգի պահպանման և ամրապնդման նպատակով, ներքին գործերի և ազգային անվտանգության ոլորտի հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներին հանձնարարականներ տալու և կարգադրություններ անելու կապակցությամբ առաջարկություն է ներկայացնում Մարզպետին.
լբ) մարզի տարածքում ժողովների, հանրահավաքների, երթերի, ցույցերի և այլ զանգվածային միջոցառումների անցկացման ընթացքում հասարակական կարգի պահպանման և ամրապնդման նպատակով առաջարկություններ է ներկայացնում Մարզպետին.
լգ) տեղական զորակոչային հանձնաժողովի կազմը հաստատելու վերաբերյալ առաջարկություն է ներկայացնում Մարզպետին.
լդ) իրականացնում է անհրաժեշտ աջակցություն` խաղաղ ժամանակ զինվորական կոմիսարիատներին զորահավաքային աշխատանքների իրականացման գործում.
լե) իր իրավասության շրջանակներում անհրաժեշտ աջակցություն է իրականացնում սահմանապահ զորքերին` պետական սահմանի պահպանության գործում.
լզ) զինված ուժերի զորահավաքային պատրաստության և զորակոչի իրականացման, զինծառայողների պահեստ արձակված անձանց, նրանց ընտանիքների անդամների սոցիալական, իրավական պաշտպանվածության ուղղությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների իրականացման նպատակով ապահովում է համապատասխան աշխատանքների իրականացումը.
լէ) պաշտպանության նպատակով ապահովում է տարածքի և հաղորդակցության ուղիների նախապատրաստման միջոցառումների, զորահավաքային ծրագրերի իրականացման ու խնդիրների լուծման հետ կապված աշխատանքների կատարումը.
լը) մասնակցում է տարածքային պաշտպանական միջոցառումների ծրագրավորմանը և օժանդակում դրանց իրագործմանը.
լթ) ապահովում է Մարզպետի, Մարզպետի տեղակալների և Աշխատակազմի ղեկավարի մոտ հրավիրվող խորհրդակցություններին, մարզխորհրդի նիստերին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարների և հրավիրվող անձանց մասնակցության կազմակերպման և հաշվառման աշխատանքները.
լժ) մարզի տարածքում հասարակական կարգի պահպանման և ամրապնդման նպատակով Մարզպետի կողմից ներքին գործերի և ազգային անվտանգության ոլորտի հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներին հանձնարարականներ տալու և կարգադրություններ անելու կապակցությամբ համայնքներում զորակոչի, զորահավաքի և վարժական հավաքների անցկացումը կազմակերպելու վերաբերյալ ներկայացնում է առաջարկություններ և այդ կապակցությամբ կազմակերպում միջոցառումներ.
լի) Մարզպետի կողմից կապի, էներգետիայի ոլորտների հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներին պարտադիր կատարման համար կարգադրություններ անելու առնչությամբ առաջարկություններ է ներկայացնում Մարզպետին` մարզի տարածքում քաղաքացիական պաշտպանության և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման վերաբերյալ.
խ) կազմակերպում և համակարգում է մարզի տարածքում համապատասխան մարզային ծրագրերով նախատեսված արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման, տարերային և տեխնոլոգիական աղետների կանխման, վտանգի նվազեցման և հետևանքների վերացման ուղղությամբ աշխատանքները.
խա) մասնակցում է հանրապետական համապատասխան ծրագրերով նախատեսված, ինչպես նաև օպերատիվ բնույթի միջոցառումների իրականացմանը, տեղական ինքնակառավարման մարմիններին, բնակչությանը ներգրավում է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման, տարերային և տեխնոլոգիական աղետների վերացման աշխատանքներին.
խբ) մարզի տարածքում հարկային մարմինների գործունեության, կապի և էլեկտրամատակարարման, ջերմամատակարարման, ջրամատակարարման, ջրահեռացման և գազամատակարարման խնդիրների առնչությամբ կազմակերպում է հանրապետական գործադիր մարմինների համապատասխան տարածքային ծառայությունների ղեկավարների հետ Մարզպետի կողմից անցկացվող խորհրդակցություններ.
խգ) մարզի տարածքում քաղաքացիական պաշտպանության և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում Մարզպետին.
խդ) օժանդակում է հանրապետական գործադիր մարմինների համապատասխան տարածքային ծառայությունների գործունեությանը` մարզի տարածքում ներքին գործերի և ազգային անվտանգության, զինապարտների հաշվառման, զորակոչի, զորահավաքի ու վարժական հավաքների կազմակերպման ոլորտներին վերաբերող խնդիրների առնչությամբ, ինչպես նաև հարկային մարմնի գործունեության, կապի, էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, ջերմամատակարարման, ջրահեռացման, գազամատակարարման խնդիրների լուծման հարցերում, ապահովում է դրանց համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների ու բնակչության հետ.
խե) կազմակերպում է համապատասխան հանրապետական գործադիր մարմնի կողմից տվյալ բնագավառում կառավարության տարածքային քաղաքականության իրականացման վերաբերյալ տեղեկությունների նախապատրաստման աշխատանքները.
խզ) Մարզպետի քննարկմանն է ներկայացնում հաշվետվություններ` Վարչության գործունեության մասին.
խէ) ապահովում է մարզի համայնքների ավագանիների նիստերի հրավիրման պարբերականության և նրանց կողմից ընդունված որոշումները օրենքով սահմանված կարգով Մարզպետարան ներկայացնելու վերահսկման և դրանց հաշվառման գործընթացը.
խը) ապահովում է Վարչության փաստաթղթաշրջանառության հետ կապված աշխատանքները.
խթ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ քննարկում է քաղաքացիների առաջարկությունները, դիմումներն ու բողոքները, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման և այլ մարմինների գրությունները, լուծելով դրանց ընթացքը օրենքով սահմանված կարգով.
խժ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Վարչության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
խի) Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում՝ իր ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ.
խլ) ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
ծ) համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Վարչության քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
ծա) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
ծբ) Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում Վարչության աշխատանքային ծրագրերը.
ծգ) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
ծդ) ստորագրում է Վարչության անունից պատրաստվող փաստաթղթեր.
ծե) Վարչության լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
ծզ) Աշխատակազմի ղեկավարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Վարչության աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
ծէ) Վարչության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
ծը) ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
ծթ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։
Վարչության պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ)։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-08-18 17:06:32