Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի կառուցվածքի գծապատկերը

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի հաստիքացուցակը

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը

 

Գևորգ Գևորգյան

Գևորգ Գևորգյան

Հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեության համակարգման բաժնի պետ

էլ. փոստ

(0237) 6-37-16, 5-08-08 (+374 237) 2 76 49

Կենսագրություն

Ծնվել է 18.09.1965թ.-ին Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում։
1983-1989 թթ. սովորել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ավտոմոբիլային ճանապարհներ բաժնում` ստանալով ինժեներ-շինարարի որոկավորում:
1982-1984թթ. - «Գյուղշին» N8 տրեստում բանվոր
1984-1995թթ. - Մյասնիկյանի սովխոզ գործարանում բանվոր
1996-1997թթ. - Արմավիրի տարածքային հարկային տեսչությունում տեսուչ
1997-1998թթ. -Արմավիրի հացընդունման ձեռնարկությունում տնտեսագետ
1998-2000թթ. - Արմավիրի տարածքային հարկային տեսչությունում տեսուչ
2000-2016թթ.- ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայության բաժնում գլխավոր մասնագետ
2016թ. հունիսի 22-ից .- ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեության համակարգման բաժնի պետ
Ամուսնացած է, ունի 2 երեխա:
 

Գործառույթներ / իրավասություններ

Բաժնի պետը ՝
ա) համակարգում է ներքին գործերի և ազգային անվտանգության, պաշտպանության, կապի, էներգետիկայի, հարկային, արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության ու այլ ոլորտներում հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը.
բ) կազմակերպում է հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների և Մարզպետարանի աշխատակազմի ու տեղական ինքնակառավարման մարմինների համատեղ ու համաձայնեցված գործունեությունը.
գ) ապահովում է մարզի հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայություններից Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից սահմանված կարգով տեղեկատվության ստացումը.
դ) մարզի տարածքում հասարակական կարգի պահպանման և ամրապնդման նպատակով առաջարկություններ է ներկայացնում Վարչության պետին` տարերային և տեխնոլոգիական աղետների վտանգի նվազեցման, դրանց հետևանքների վերացման, մարզի տարածքում քաղաքացիական պաշտպանության, հակահամաճարակային և կարանտինային հատուկ միջոցառումների կազմակերպման վերաբերյալ.
ե) մարզի տարածքում ապօրինի շինարարության, ընդերքի օգտագործման, ապօրինի ծառահատումների, ինչպես նաև հողազավթումների և որսագողության դեպքերի կանխման և արգելման վերաբերյալ, հասարակական կարգի պահպանման և ամրապնդման նպատակով, ներքին գործերի և ազգային անվտանգության ոլորտի հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներին հանձնարարականներ տալու և կարգադրություններ անելու կապակցությամբ առաջարկություն է ներկայացնում Վարչության պետին.
զ) մարզի տարածքում ժողովների, հանրահավաքների, երթերի, ցույցերի և այլ զանգվածային միջոցառումների անցկացման ընթացքում հասարակական կարգի պահպանման և ամրապնդման նպատակով առաջարկություններ է ներկայացնում Վարչության պետին.
է) տեղական զորակոչային հանձնաժողովի կազմը հաստատելու վերաբերյալ առաջարկություն է ներկայացնում Վարչության պետին.
ը) իրականացնում է անհրաժեշտ աջակցություն` խաղաղ ժամանակ զինվորական կոմիսարիատներին զորահավաքային աշխատանքների իրականացման գործում.
թ) իր իրավասության շրջանակներում անհրաժեշտ աջակցություն է իրականացնում սահմանապահ զորքերին` պետական սահմանի պահպանության գործում.
ժ) զինված ուժերի զորահավաքային պատրաստության և զորակոչի իրականացման, զինծառայողների պահեստ արձակված անձանց, նրանց ընտանիքների անդամների սոցիալական, իրավական պաշտպանվածության ուղղությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների իրականացման նպատակով կազմակերպում է համապատասխան աշխատանքները.
ժա) պաշտպանության նպատակով կազմակերպում է տարածքի և հաղորդակցության ուղիների նախապատրաստման միջոցառումների, զորահավաքային ծրագրերի իրականացման ու խնդիրների լուծման հետ կապված աշխատանքները.
ժբ) մասնակցում է տարածքային պաշտպանական միջոցառումների ծրագրավորմանը և օժանդակում դրանց իրագործմանը.
ժգ) կազմակերպում է Մարզպետի, Մարզպետի տեղակալների և Աշխատակազմի ղեկավարի մոտ հրավիրվող խորհրդակցություններին, մարզխորհրդի նիստերին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարների և հրավիրվող անձանց մասնակցության ապահովման և հաշվառման աշխատանքները.
ժդ) մարզի տարածքում հասարակական կարգի պահպանման և ամրապնդման նպատակով Մարզպետի կողմից ներքին գործերի և ազգային անվտանգության ոլորտի հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներին հանձնարարականներ տալու և կարգադրություններ անելու կապակցությամբ համայնքներում զորակոչի, զորահավաքի և վարժական հավաքների անցկացումը կազմակերպելու վերաբերյալ ներկայացնում է առաջարկություններ և այդ կապակցությամբ իրականացնում համապատասխան միջոցառումներ.
ժե) Մարզպետի կողմից կապի, էներգետիայի ոլորտների հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներին պարտադիր կատարման համար կարգադրություններ անելու առնչությամբ առաջարկություններ է ներկայացնում Վարչության պետին` մարզի տարածքում քաղաքացիական պաշտպանության և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման վերաբերյալ.
ժզ) կազմակերպում և համակարգում է մարզի տարածքում համապատասխան մարզային ծրագրերով նախատեսված արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման, տարերային և տեխնոլոգիական աղետների կանխման, վտանգի նվազեցման և հետևանքների վերացման ուղղությամբ աշխատանքները.
ժէ) մասնակցում է հանրապետական համապատասխան ծրագրերով նախատեսված, ինչպես նաև օպերատիվ բնույթի միջոցառումների իրականացմանը, տեղական ինքնակառավարման մարմիններին, բնակչությանը ներգրավում է քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման, տարերային և տեխնոլոգիական աղետների վերացման աշխատանքներին.
ժը) մարզի տարածքում հարկային մարմինների գործունեության, կապի և էլեկտրամատակարարման, ջերմամատակարարման, ջրամատակարարման, ջրահեռացման և գազամատակարարման խնդիրների առնչությամբ կազմակերպում է հանրապետական գործադիր մարմինների համապատասխան տարածքային ծառայությունների ղեկավարների հետ Մարզպետի կողմից անցկացվող խորհրդակցություններ.
ժթ) մարզի տարածքում քաղաքացիական պաշտպանության և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում Վարչության պետին.
ի) օժանդակում է հանրապետական գործադիր մարմինների համապատասխան տարածքային ծառայությունների գործունեությանը` մարզի տարածքում ներքին գործերի և ազգային անվտանգության, զինապարտների հաշվառման, զորակոչի, զորահավաքի ու վարժական հավաքների կազմակերպման ոլորտներին վերաբերող խնդիրների առնչությամբ, ինչպես նաև հարկային մարմնի գործունեության, կապի, էլեկտրամատակարարման, ջրամատակարարման, ջերմամատակարարման, ջրահեռացման, գազամատակարարման խնդիրների լուծման հարցերում, ապահովում է դրանց համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների ու բնակչության հետ.
իա) կազմակերպում է համապատասխան հանրապետական գործադիր մարմնի կողմից տվյալ բնագավառում կառավարության տարածքային քաղաքականության իրականացման վերաբերյալ տեղեկությունների նախապատրաստման աշխատանքները.
իբ) Վարչության պետին ներկայացնում է հաշվետվություններ Բաժնի գործունեության մասին.
իգ) Վարչության պետի հանձնարարությամբ քննարկում է քաղաքացիների առաջարկությունները, դիմումներն ու բողոքները, ինչպես նաև պետական կառավարման և տեղական ինքնակառավարման և այլ մարմինների գրությունները, լուծելով դրանց ընթացքը օրենքով սահմանված կարգով.
իդ) Վարչության պետի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
իե) Վարչության պետին առաջարկություններ է ներկայացնում՝ իր ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ.
իզ) ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
իէ) համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
իը) Վարչության պետի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
իթ) Վարչության պետի հանձնարարությամբ մասնակցում է Վարչության աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
իժ) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
լ) ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթեր.
լա) Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
լբ) Վարչության պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
լգ) Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև Վարչության պետի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
լդ) ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
լե) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։
Բաժնի պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ)։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:40:44