Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի կառուցվածքի գծապատկերը

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի հաստիքացուցակը

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը

 

Արմեն Համբարձումյան

Արմեն Համբարձումյան

Վարչատնտեսական բաժնի պետ

էլ. փոստ

(0237) 6-37-16, 5-08-08 (+374 237) 2 08 56

Կենսագրություն

Ծնվել է 1965թ. հունիսի 19-ին, Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղում:
Ստացել է միջնակարգ կրթություն:
1983-1985 թթ. ծառայել է խորհրդային բանակում։
1986-1990 թթ. սովորել եւ ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը՝ ստանալով
գյուղատնտեսի որակավորում։
1991-1993 թթ. աշխատել է «Մեղապատրտ» կոպերատիվում որպես վաճառող /ք. Հոկտեմբերյան/։
1993-1996 թթ. աշխատել է Շրջխորհրդի գործկոմում որպես հրահանգիչ /ք. Հոկտեմբերյան/։
25.04-01.09.1996 թթ. աշխատել է Արմավիրի մարզպետարանում որպես 2-րդ կարգի մասնագետ։
1996-1999 թթ. աշխատել է Արմավիրի մարզպետարանում որպես առաջատար մասնագետ։
1999-2002 թթ. աշխատել է ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի վարչատնտեսական
բաժնում որպես բաժնի պետ։
2002-2003 թթ. աշխատել է «Ջրօգտագործողների» միությունում որպես ջրպետ։
02.12.2003 թվականից աշխատում է ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի
վարչատնտեսական բաժնի պետ։
 

Գործառույթներ / իրավասություններ

Բաժնի պետը`
ա) ապահովում է ապրանքանյութական արժեքների ձեռքբերման, հաշվառման
աշխատանքները, ինչպես նաև միջոցներ է ձեռնարկում Մարզպետարանում պետական
սեփականության պահպանության և արդյունավետ օգտագործման ուղղությամբ.
բ) հետևում է Մարզպետարանի վարչական շենքի կոմունալ ծառայությունների
տեխնիկական սպասարկման վիճակին, առաջարկություններ է ներկայացնում շենքի ընթացիկ
կամ հիմնական վերանորոգման համար.
գ) ապահովում է Աշխատակազմի ավտոտրանսպորտային սպասարկումը.
դ) Աշխատակազմի աշխատողներին ապահովում է աշխատանքային անհրաժեշտ
պայմաններով.
ե) իրականացնում է մարզխորհրդի նիստերի, պաշտոնատար անձանց այցելությունների,
նրանց մասնակցությամբ անցկացվող արարողակարգային և այլ միջոցառումների
նախապատրաստման ու կազմակերպման տնտեսական, նյութատեխնիկական և
տրանսպորտային ապահովումը.
զ) Քարտուղարության պետի հանձնարարությամբ քննարկում է քաղաքացիների
առաջարկությունները, դիմումներն ու բողոքները, ինչպես նաև պետական կառավարման և
տեղական ինքնակառավարման և այլ մարմինների գրությունները, լուծելով դրանց ընթացքը
օրենքով սահմանված կարգով.
է) Քարտուղարության պետի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված
գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ,
եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ
մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
ը) Քարտուղարության պետին առաջարկություններ է ներկայացնում իր ենթակայության
տակ գտնվող աշխատողներին կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու
վերաբերյալ.
թ) Քարտուղարության պետի հանձնարարությամբ մասնակցում է Քարտուղարության
աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.
ժ) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված
գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և
նյութեր.
ժա) ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթեր.
ժբ) Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է
առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ
գրություններ.
ժգ) Քարտուղարության պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է
առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական
հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր
կազմավորելու համար.
ժդ) Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված,
ինչպես նաև Քարտուղարության պետի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝
դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց,
մասնագետների, փորձագետների.
ժե) ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ իր կողմից
սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև
պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
ժզ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։
Բաժնի պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ
(սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ
(սահմանափակումներ)։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08