Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

ՀՀ Արմավիրի մարզպետարանի կառուցվածքի գծապատկերը

ՀՀ Արմավիրի մարզպետարանի հաստիքացուցակը

Հերմինե Վարդանյան

Հերմինե Վարդանյան

Մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնունթյան հետ կապերի բաժնի պետ

էլ. փոստ

(0237) 6-37-16, 5-08-08 (+374 94) 03 50 60

Կենսագրություն

Ծնվելէ 1983 թվականին հունվարի 20-ին, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում:
Կրթություն
1999թ. ավարտել է Արմավիր քաղաքի թիվ 10 միջնակարգ դպրոցը:
2000-2005թթ. սովորել է Խ. Աբովյանի անվան Հայկական պետական
մանկավարժական համալսարանի <<Մանկավարժություն եւ հոգեբանություն>>
ֆակուլտետի <<Իրավաբանական հոգեբանություն>> բաժնում, մասնագիտացումը`
մանկավարժ-հոգեբան, իրավաբան-հոգեբան:
Աշխատանքային գործունեություն
2007թ. փետրվարին նշանակվել է ՀՀ Արմավիրի մարզպետի օգնական:
2008թ. հունիսին նշանակվել է ՀՀ Արմավիրի
մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ
կապերի բաժնի գլխավոր մասնագետ:
2010թ. ապրիլին նշանակվել է ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ:
Այլ տվյալներ
ՀՀ Արմավիրի մարզպետի`18.04.2013թ. N 185-Ա որոշմամբ ստացել է Հայաստանի
Հանրապետության քաղաքացիական ծառայության առաջին դասի խորհրդականի
դասային աստիճան:
Մասնակցել է մի շարք վերապատրաստումների և դասնթացների:

 
Գործառույթներ / իրավասություններ

Բաժնի պետը`

ա) իրականացում է Մարզպետարանի տեղեկատվական
քաղաքականությունը.
բ) կազմակերպում և անցկացնում է Մարզպետի և Մարզպետարանի
աշխատակազմի այլ պաշտոնատար անձանց մամուլի ասուլիսներ, ճեպազրույցներ,
հայտարարություններ` Մարզպետարանի գործունեության ոլորտին առնչվող
հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ,
պատրաստում է մամուլի հաղորդագրություններ, օրվա մամուլի տեսությունը.
բ1) ապահովում է պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունների
հրապարակումը տարին առնվազն մեկ անգամ, իսկ դրանցում կատարված
փոփոխությունների դեպքում` 10-օրյա ժամկետում.
բ2) կազմակերպում է տեղեկություն տալու կարգի մշակումը և
հրապարակումը.
գ) պատրաստում և տարածում է մամուլի հայտարարությունները, իր
իրավասությունների շրջանակներում հանդես է գալիս պարզաբանումներով և
հայտարարություններով.
դ) ծանուցում է Մարզպետին և Մարզպետարանի այլ պաշտոնատար անձանց
զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած կարևոր նյութերի մասին և
անհրաժեշտության դեպքում ապահովում դրանց օպերատիվ արձագանքը.
ե) իրականացնում է Մարզպետարանի տեղեկատվական տեխնոլոգիաների
համակարգողի աշխատանքները. ինտերնետային էջի տեղեկատվական
սպասարկումը և ապահովում է համակարգչային տեխնիկական բազայի
արդյունավետ օգտագործումը.
զ) ներկայացնում է առաջարկություններ զանգվածային լրատվության
միջոցներով ելույթներում, մշտական թեմատիկ խորագրերում, հեռուստա-
ռադիոհաղորդումներում, Մարզպետարանի պաշտոնատար անձանց
մասնակցության վերաբերյալ և ապահովում է դրանց կատարումը.
է) կազմակերպում է աշխատանքային հանդիպումներ զանգվածային
լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ, այդ թվում` Մարզպետի և
Մարզպետարանի այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ.
ը) Մարզպետարանի գործունեության պատշաճ լուսաբանման
կազմակերպման նպատակով Աշխատակազմի մյուս ստորաբաժանումներից
ստանում է անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր, այդ թվում` մշակվող
իրավական ակտերի նախագծերի պատճենները և անհրաժեշտության դեպքում
կազմակերպում է դրանց լուսաբանումն ու հանրային քննարկումը.
թ) ամփոփում և վերլուծում է Մարզպետարանի գործունեությանն առնչվող
զանգվածային լրատվության միջոցների նյութերը.
ժ) մասնակցում է Մարզպետարանում անցկացվող նիստերին,
խորհրդակցություններին, քննարկումներին, բանակցություններին, պաշտոնական և
աշխատանքային այլ միջոցառումներին.
ժա) ստեղծում է վերլուծական, վիճակագրական և այլ արխիվ, տեխնիկական
հնարավորությունների առկայության դեպքում պատրաստում է հեռուստաֆիլմեր,
տեսանյութեր, թողարկում տեղեկագրեր.
ժբ) սահմանված կարգով կազմակերպում և անցկացնում է Մարզպետարանում
լրագրողների հավատարմագրումը.
ժգ) օրենքով սահմանված կարգով հասարակությանը տեղեկացնում է
քաղաքացիների դիմումների, բողոքների, առաջարկությունների քննարկման
արդյունքների մասին.
ժդ) իր առջև դրված խնդիրները պատշաճ իրականացնելու համար
համագործակցում է Մարզպետարանի և հանրապետական գործադիր մարմինների
համապատասխան ստորաբաժանումների հետ.
ժե) կազմակերպում է Աշխատակազմի, դրա առանձնացված
ստորաբաժանումների, Մարզպետի, այլ պաշտոնատար անձանց գործունեության
վերաբերյալ հանրության իրազեկումը` մամուլի հաղորդագրություններ,
տեղեկանքներ, հաշվետվություններ, տեսա-ֆոտոնյութեր և այլ տեղեկատվական
նյութեր պատրաստելու ու տարածելու միջոցով.
ժզ) ներկայացնում է Մարզպետին Բաժնի գործունեության մասին տարեկան
հաշվետվություն.
ժէ) կազմակերպում և համակարգում է Բաժնի մյուս մասնագետի
աշխատանքը.
ժը) կազմակերպում, ծրագրում, համակարգում, ղեկավարում և վերահսկում է
Բաժնի ընթացիկ գործունեությունը.
ժթ) Մարզպետի, նրա համապատասխան տեղակալի կամ Աշխատակազմի
ղեկավարի հանձնարարությամբ քննարկում է քաղաքացիների
առաջարկությունները, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման
մարմիններից ստացված գրությունները, իսկ դիմումների և բողոքների
կապակցությամբ օրենքով սահմանված կարգով իրականացնում է վարչական
վարույթ.
ի) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի
առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր,
առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը,
ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցուցներ
մշակելը.
իա) ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր
անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողի
ծառայողական բնութագիրը.
իբ) համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի
քաղաքացիական ծառայողի բացակայության դեպքում նրան փոխարինելու մասին.
իգ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է
քաղաքացիների ընդունելություն.
իդ) Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում Բաժնի աշխատանքային
ծրագիրը.
իե) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև
դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված
տեղեկատվություն և նյութեր.
իզ) ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը.
իէ) Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է
առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր,
զեկուցագրեր և այլ գրություններ.
իը) Աշխատակազմի ղեկավարին, ըստ անհրաժեշության, ներկայացնում է
առաջարկություններ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փոերձագետներ,
գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև
աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
իթ) Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ
կապված, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել
խորհրդակցություններ` դրանց մասնակից դարձնելով համապատասխան
մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների.
իժ) ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան
զեկուցումներ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան
մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող
աշխատանքների վիճակի մասին.
լ) ապահովում է Բաժնի կանոնադրությամբ սահմանված գործառույթների
իրականացումը.
լա) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ
լիազորություններ։
Բաժնի պետն ունի օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված
իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված
այլ պարտականություններ (սահմանափակումներ)։

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-06-29 10:53:54