Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

ՀՀ Արմավիրի մարզպետարանի կառուցվածքի գծապատկերը

ՀՀ Արմավիրի մարզպետարանի հաստիքացուցակը

Հրաչյա Ավետիսյան

Հրաչյա Ավետիսյան

Վաղարշապատի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության պետ

էլ. փոստ

(0237) 6-37-16, 5-08-08 /+374 231/5 38 52

Կենսագրություն

Ծնվել է 1958 թվականի դեկտեմբերի 16-ին, քաղաք Էջմիածնում:
1965-1975թթ. սովորել է Էջմիածնի Խ. Աբովյանի անվան N 4 միջնակարգ
դպրոցը:
1975-1976թթ. <<Արարատ>> միավորման Էջմիածնի գինու գործարանում:
շինարարության բանվոր:
1976-1981թթ. սովորել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի
գյուղ.մեքենայացման ֆակուլտետում:
1981-1982թթ. Գլխհայջրշին N5 ԱԲ-ում մեխանիկ:
1982-1988թթ. Էջմիածնի Ակնալճի խորհրդային տնտեսության ազատված
կոմերիտական կազմակերպության քարտուղար:
1988-1989թթ. ՀԼԿԵՄ Էջմիածնի շրջանային կազմակերպությունում
հրահանգիչ:
1989-1992թթ. Հայշինտրանս N 1 ԱՏՁ-ում գլխավոր ինժեներ:
1992-1999թթ. Էջմիածինշին N ԱՏՁ-ի տնօրեն:
1999-2004թթ. ՀՀ Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի
Էջմիածնի տարածքային կենտրոնիի տնօրեն:
2006 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ Արմավիրի մարզպետարանի
աշխատակազմի Վաղարշապատի սոցիալական ծառայությունների
տարածքային գործակալության պետ:
Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Գործառույթներ / իրավասություններ

Գործակալության պետը`
ա) ղեկավարում է Գործակալության ընթացիկ գործունեությունը,
պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների լուծման ու
գործառույթների իրականացման համար.
բ) առաջարկություններ է ներկայացնում օրենքով, այլ իրավական ակտերով և
Գործակալության կանոնադրությամբ նախատեսված գործունեության
բնագավառի նպատակների և խնդիրների վերաբերյալ Մարզպետին.
գ) սահմանում է Գործակալության աշխատակիցների տնային
այցելությունների ժամանակացույցը, յուրաքանչյուր աշխատակցի
սպասարկման տարածքը` ապահովելով յուրաքանչյուրին աշխատանքի
հավասար ծանրաբեռնվածություն.
դ) հաստատում է պետական նպաստի նշանակման, մերժման, դադարեցման,
կասեցման կարգադրությունները, վճարման ցուցակները և դրանց
տիտղոսաթերթերը.
ե) ապահովում է Գործակալություն դիմած քաղաքացիների /նրանց ընտանիքի/
մասին ունեցած տեղեկությունների և ամբողջ տեղեկատվական բազայի
գաղտնիությունը.
զ) Մարզպետին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար
ներկայացնում է տեղեկատվություն Գործակալության իրականացրած
աշխատանքների ընթացքի վերաբերյալ.
է) ապահովում է Մարզպետի կարգադրությունների և ցուցումների, ինչպես
նաև Մարզպետի համապատասխան տեղակալի ցուցումների,
հանձնարարականների և առաջադրանքների կատարումը և արդյունքների
մասին տեղեկացնում է Մարզպետին կամ նրա համապատասխան
տեղակալին.
ը) առաջարկություններ է ներկայացնում Մարզպետին Գործակալության
կառուցվածքի և աշխատողների թվի, ինչպես նաև Գործակալության
խորհրդակցական մարմիններ ստեղծելու մասին.
թ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական
կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
ժ) իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է ֆինանսական
գործառույթներ և ստորագրում է համապատասխան հաշիվներից միջոցների
ելքագրման համար հիմնավորող փաստաթղթղեր.
ժա) Աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում իր
անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին
Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով
արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, կարգապահական
տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ.
ժբ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ օրենքով սահմանված
կարգով քննարկում է քաղաքացիների առաջարկությունները,դիմումները և
բողոքները, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման
մարմիներից ստացված գրությունները.
ժգ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է
Գործակալության առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող
իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ,
այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ
մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցներ մշակելը.
ժդ) ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր
անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների
ծառայողական բնութագրերը.
ժե) համապատասխան առաջարկություններ է ներկայացնում
Գործակալության քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում
նրանց փոխարինելու մասին.
ժզ) Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է
քաղաքացիների ընդունելիություն.
ժէ) Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում Գործակալության
աշխատանքային ծրագիրը.
ժը) այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է
Գործակալության առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման
հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
ժթ) ստորագրում է Գործակալության անունից պատրաստվող
փաստաթղթերը.
ի) Գործակալության լիազորությունների շրջանակներում նախապատրաստում
է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր,
զեկուցումներ և այլ գրություններ.
իա) Աշխատակազմի ղեկավարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է
առաջարկություններ` Գործակալության աշխատանքներին մասնագետներ,
փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ
ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
իբ) Գործակալության առջև դրված գործառույթների և խնդիրների
իրականացման հետ կապված, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի
գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ` դրանց մասնակից
դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց,
մասնագետների, փորձագետների.
իգ) ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ
իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան
մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող
աշխատանքների վիճակի մասին.
իդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և պաշտոնի
անձնագրով նախատեսված այլ լիազորություններ։
Գործակալության պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով
նախատեսված այլ իրավունքներ /սոցիալական երաշխիքներ/ և կրում է այդ
ակտերով նախատեսված այլ պարտականություններ
/սահմանափակումներ/։

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2017-05-22 10:57:11