Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի կառուցվածքի գծապատկերը

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի հաստիքացուցակը

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը

 

Նաիրա Սարգսյան

Նաիրա Սարգսյան

Կրթության բաժնի պետ

էլ. փոստ

(0237) 6-37-16, 5-08-08 (+374 237) 2 20 35

Կենսագրություն

Ծնվել եմ 1974թ. օգոստոսի 6-ին ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում:
Կրթություն
1991-96թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի Բանասիրության ֆակուլտետում` ստանալով բանասերի, հայոց լեզվի և գրականության ուսուցչի որակավորում:
Աշխատանքային գործունեություն
1996-2000թթ. - ԱԼՏ հեռուստաընկերությունում լրագրող
2000-2002թթ. - ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի առաջին կարգի մասնագետ
2002 -2010թթ. - ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի առաջատար մասնագետ
2010-2015թթ. – ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ
2015թ. - ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կրթության բաժնի պետ:
Այլ տվյալներ
Մասնակցել է մի շարք վերապատրաստումների և դասընթացների:

 

 

Գործառույթներ / իրավասություններ

Բաժնի պետը ՝

ա/ ղեկավարում և կազմակերպում է Բաժնի ընթացիկ գործունեությունը.
բ/ վերահսկողություն է իրականացնում մարզային ենթակայության հանրակրթական հաստատություններում ՀՀ կրթության մասին օրենսդրության, պետական կառավարման լիազոր մարմնի ընդունած նորմատիվ իրավական ակտերի կատարման, կրթական և դաստիարակչական ծրագրերի իրականացման, պետական կրթական չափորոշիչների համապատասխանության նկատմամբ.
գ/ կազմակերպում է նախադպրոցական տարիքի երեխաների հաշվառումը.
դ/ կազմակերպում է մարզային ենթակայության պետական կրթական հաստատությունները մանկավարժական կադրերով ապահովելու աշխատանքները.
ե/ կազմակերպում և անցկացնում է առարկայական օլիմպիադաներ, մրցույթներ.
զ/ կազմակերպում է պետական, ազգային ու այլ տոների հետ կապված զանգվածային միջոցառումներ.
է/ համակարգում է հանրակրթությունից դուրս մնացած օրինախախտ, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների հաշվառման, նրանց ուսման մեջ ընդգրկելու և հնարավոր օգնություն կազմակերպելու ուղղությամբ կատարվող աշխատանքները.
ը/ վերահսկողություն է իրականցնում ատեստատների, վկայականների դպրոցներում ստացման, բաշխման աշխատանքների նկատմամբ.
թ/ ապահովում է Բաժնի աշխատողների աշխատանքային կարգապահությունը.
ժ/ սահմանված կարգով մասնակցում է Բաժնի իրավասության մեջ մտնող հարցերի վերաբերյալ հանրապետական գործադիր մարմինների հետ պայմանագրերի նախագծերի քննարկմանն ու մշակմանը.
ժա/ ապահովում է Մարզպետի որոշումների և կարգադրությունների, Մարզպետի տեղակալների հանձնարարությունների և առաջադրանքների, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի հրամանների, ցուցումների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում Վարչության պետին.
ժբ/ Վարչության պետի հանձնարարությամբ ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.
ժգ/ Վարչության պետին առաջարկություններ է ներկայացնում՝ իր ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ.
ժդ/ ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
ժե/ համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժնի քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.
ժզ/ Վարչության պետի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն.
ժէ/ Վարչության պետի հանձնարարությամբ քննարկում է քաղաքացիների առաջարկությունները, դիմումներն ու բողոքները, ինչպես նաև պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների գրություններ և լուծում դրանց ընթացքը օրենքով սահմանված կարգով.
ժը/ Վարչության պետին է ներկայացնում Բաժնի աշխատանքային ծրագրերը.
ժթ/ այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
ի/ ստորագրում է Բաժնի անունից պատրաստվող փաստաթղթեր.
իա/ Բաժնի լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.
իբ/ Վարչության պետին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.
իգ/ Բաժնի առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև Վարչության պետի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.
իդ/ ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.
իե/ իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Բաժնի պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ /սոցիալական երաշխիքներ/ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ /սահմանափակումներ/:
 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15