Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

ՀՀ Արմավիրի մարզպետարանի կառուցվածքի գծապատկերը

ՀՀ Արմավիրի մարզպետարանի հաստիքացուցակը

ՀՀ Արմավիրի մարզպետարանի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը

 

Վարդան Վարդազարյան

Վարդան Վարդազարյան

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար

էլ. փոստ

(0237) 6-37-16, 5-08-08 (+374 237) 2 42 62

Կենսագրություն

Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդավայրը
Ծնվել` 07.04.1978 թ., ք. Երևան:

Կրթություն
• 1984-1994 թթ. սովորել և ավարտել է Երևանի N 29միջնակարգ դպրոցը:
• 1994-2000 թթ. սովորել և ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը:
• 2000-2001 թթ. անցել է ինտերնատուրա Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում:
• 2001-2002 թթ. ընդունվել և ավարտել է կլինիկական օրդինատուրան:
• 2002-2005 թթ. ընդունվել և ավարտել է ասպիրանտուրան` Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նորմալ անատոմիայի ամբիոնում:

Աշխատանքային գործունեությունը

• 2000-2001թթ. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ինտերնատուրա, բժիշկ-ինտերն:
• 2001-2002 թթ. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրա, օրդինատոր:
• 2002-2005 թթ. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ասպիրանտուրա, Նորմալ անատոմիա ամբիոնի ասպիրանտ:
• 2005-2007 թթ. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Նորմալ անատոմիա ամբիոնի ասիստենտ:
• 2006-2006 թթ. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկանի տեղակալ:
• 2006-2007 թթ. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական մասի պետի տեղակալ:
• 2007-2008 թթ. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կլինիկական բաժնի պետ:
• 2007-ից առ այսօր Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Նորմալ անատոմիա ամբիոնի դոցենտ:
• 2008-2011թթ. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար:
• 2011-2011թթ. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բուժական վարչության բժշկական օգնության կազմակերպման բաժնի պետ:
• 2015-2015 թթ. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետի (ծածկագիր՝ 12-2.2-93) պաշտոնակատար
• 2015-2018 թթ. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի բժշկական օգնության քաղաքականության վարչության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի պետ (ծածկագիր՝ 12-2.2-93)
• 06.08.2018 թ. ՀՀ վարչապետի կողմից հաստատված ժամկետային աշխատանքային պայմանագրով նշանակվել է ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար

Կոչումներ, գիտական աստիճաններ

• Գիտական աստիճանը` Բժշկական գիտությունների թեկնածու:
• Գիտական կոչումը` Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դոցենտ:
• 03.07.2015 թ. շնորհվել է ՀՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան:

Պարգևներ

• 2010 թ. հոկտեմբերին պարգևատրվել է ԵՊԲՀ Ոսկե հուշամեդալով:
• 2010 թ. հոկտեմբերին պարգևատրվել է ՀՀ Վարչապետի շնորհակալագրով:
• 2010 թ. փետրվարին պարգևատրվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի շնորհակալագրով:
• 2016 թ. սեպտեմբերին պարգևատրվել է ՀՀ առողջապահության նախարարության պատվոգրով:

Այլ տվյալներ
ՀՀ ՊՆ բուժծառայության ավագ լեյտենանտ:
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի 2 դուստր:

Գործառույթներ / իրավասություններ

 I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի (այսուհետ`Աշխատակազմ) ղեկավարի պաշտոնն ընդգրկվում է քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոնների խմբի 1-ին ենթախմբում:
2. Աշխատակազմի ղեկավարին ՙՔաղաքացիական ծառայության մասին՚ Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք) սահմանված կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:


II. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
3. Աշխատակազմի ղեկավարն անմիջականորեն ենթակա և հաշվետու է Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին (այսուհետ` Մարզպետ):
4. Աշխատակազմի ղեկավարին անմիջականորեն ենթակա և հաշվետու են Աշխատակազմի ղեկավարի տեղակալը, Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանման մեջ չներառված քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող այլ անձինք, Աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները:
5. Աշխատակազմի ղեկավարի բացակայության դեպքում նրան փոխարինում Է Աշխատակազմի ղեկավարի տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում` Աշխատակազմի կառուցվածքային կամ առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներից մեկը:
6. Աշխատակազմի ղեկավարը`
ա) կազմակերպում, ծրագրում, համակար•ում, ղեկավարում և վերահսկում է Աշխատակազմի ընթացիկ գործունեությունը.
բ) կատարում է Մարզպետի հանձնարարականները.
գ) պատասխանատվություն է կրում օրենքների, այլ իրավական ակտերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, կամ լիազորությունները վերազանցելու, Աշխատակազմի առջև դրված խնդիրները և տրված հանձնարարականները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

III. ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
7. Աշխատակազմի ղեկավարը`
ա) լուծում է Աշխատակազմի առջև դրված գործառույթներից բխող հիմնախնդիրներ և ընդունում որոշումներ.
բ) իր լիազորությունների շրջանակներում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ և հանձնարարականներ:

IV. ՇՓՈՒՆՄՆԵՐԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ
8. Աշխատակազմի ղեկավարը`
ա) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանում (այսուհետ
Մարզպետարան) շփվում է Մարզպետի, նրա տեղակալների, Մարզպետի գրասենյակի աշխատողների (Մարզպետի խորհրդականների, օգնականների) հետ.
բ) Աշխատակազմի ներսում շփվում է Աշխատակազմի ղեկավարի տեղակալի, Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանման մեջ չներառված քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնող այլ անձանց, Աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների և աշխատողների հետ.
գ) Աշխատակազմից դուրս իր լիազորությունների շրջանակներում շփվում և հանդես է գալիս որպես ներկայացուցիչ, մասնակցում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների, միջազգային և այլ կազմակերպությունների իրավասու մարմինների ղեկավարների և ներկայացուցիչների հետ հանդիպումներին, խորհրդակցություններին, բանակցություններին, գիտաժողովներին, սեմինարներին, սահմանված կարգով կնքում է միջազգային պայմանագրեր և այլն.
դ) առանց լիազորագրի իր լիազորությունների շրջանակներում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում է նրա շահերը, կնքում է գործարքներ.
ե) իր լիազորությունների շրջանակներում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագիր.
զ) իր լիազորությունների շրջանակներում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր և պատասխանող, տալիս է լիազորագրեր` դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար:

V. ԽՆԴԻՐՆԵՐԻ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄԸ
9. Աշխատակազմի ղեկավար`
ա) Մարզպետի հանձնարարությամբ մասնակցում է Մարզպետարանի ռազմավարական և կազմակերպական նշանակության խնդիրների բացահայտմանը, վերլուծմանը և գնահատմանը, ինչպես նաև դրանց ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ տալու աշխատանքներին.
բ) բացահայտում, վերլուծում և գնահատում է Աշխատակազմի ռազմավարական և կազմակերպական նշանակության խնդիրները, ինչպես նաև դրանց տալիս է ստեղծագործական և այլընտրանքային լուծումներ կամ ապահովում այդ աշխատանքների կատարումը.
գ/ Մարզպետին է ներկայացնում առաջարկություններ` Աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ:

VI. ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
10. Աշխատակազմի ղեկավարը`
ա) ունի բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն հինգ տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան, կամ վերջին հին• տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օ•նականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ« որից առնվազն երեք տարին` ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում.
բ) ունի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության, <<Պետական կառավարչական հիմնարկների մասին>>, <<Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>>, <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>>, <<Գանձապետական համակարգի մասին>>,  <<Գնումների մասին>>, <<Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին>>, <<Իրավական ակտերի մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Համայնքային ծառայության մասին>>, <<Կրթության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի <<Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին>> ՆՀ-728 հրամանագրի և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն.
գ) ունի տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
դ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
ե) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
զ) տիրապետում է ռուսերեն (ազատ), կամ անգլերեն (կարդում և կարող է բացատրվել), կամ ֆրանսերեն (կարդում և կարող է բացատրվել), կամ գերմաներեն (կարդում և կարող է բացատրվել) լեզվի:
է) տիրապետում է անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների (Ցանկեր N 1-2):

VII. ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
11. Աշխատակազմի ղեկավարը`
ա) ապահովում է Աշխատակազմում քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը.
բ) մասնակցում է Աշխատակազմի կառուցվածքային, հաստիքային, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություններ կատարելու նախապատրաստման աշխատանքներին.
գ) ապահովում է Աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերի, դրանցում փոփոխություններ կատարելու նախագծերի մշակման աշխատանքների իրականացումը.
դ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ (այսուհետ` Խորհուրդ) եռօրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է Աշխատակազմում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն առաջանալու, ինչպես նաև Օրենքի 122-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում նշանակում չկատարելու մասին.
ե) Օրենքով սահմանված կարգով ապահովում է Աշխատակազմի քաղաքացիական ծառայության առաջատար թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի, ինչպես նաև առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորման նախապատրաստական աշխատանքների իրականացումը.
զ) ապահովում է Աշխատակազմի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի և քաղաքացիական ծառայողների ատեստավորման Մարզպետարանի իրավասությունը սահմանող Հայաստանի Հանրապետության օրենսդրույթան բնա•ավառի հարցաշարերի և հարցատոմսերի մշակման աշխատանքների իրականացումը.
է) Աշխատակազմի քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև առաջատար թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի արդյունքների մասին մրցութային հանձնաժողովի եզրակացությունը, իսկ այդ արդյունքների գրավոր բողոքի առկայության դեպքում նաև Խորհրդի համապատասխան որոշումն ստանալուց հետո, երեք աշխատանքային օրվա ընթացքում, մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին նշանակում է տվյալ պաշտոնում.
է.1) Աշխատակազմի քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետի ավարտից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, դիմում ներկայացրած, գործող հավաստագիր ունեցող և տվյալ կրտսեր թափուր պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող քաղաքացիներից մեկին առանց մրցույթի նշանակում է քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոնում.
է.2) Քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոն զբաղեցնելու համար դիմած և չնշանակված քաղաքացիների ցանկը երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Խորհուրդ.
ը) հաստատում է Աշխատակազմի հերթական, ինչպես նաև արտահերթ ատեստավորման ենթակա առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ցանկերը.
թ) իր պատճառաբանված որոշմամբ Աշխատակազմի գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին ներկայացնում է արտահերթ ատեստավորման.
ժ) ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.
ժա) Աշխատակազմի գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների ատեստավորման քաղաքացիական ծառայողի զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու արդյունքի դեպքում, ինչպես նաև ատեստավորման արդյունքների գրավոր բողոքի առկայության դեպքում Խորհրդի համապատասխան որոշման հիման վրա Օրենքով սահմանված ժամկետում ընդունում է քաղաքացիական ծառայողին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին որոշում.
ժբ) Օրենքով սահմանված կարգով և ժամկետներում Աշխատակազմի քաղաքացիական ծառայողներին շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի առաջատար ծառայողի և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության 1-ին, 2-րդ և 3-րդ դասի կրտսեր ծառայողի դասային աստիճաններ.
ժգ) Օրենքով նախատեսված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատելու հետ միաժամանակ իր կողմից քաղաքացիական ծառայության դասային աստիճան շնորհած Աշխատակազմի քաղաքացիական ծառայողին իր որոշմամբ զրկում է տվյալ դասային աստիճանից.
ժդ) Օրենքով սահմանված կարգով և ժամկետներում Աշխատակազմի գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև առաջատար և կրտսեր պաշտոններ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններում արտամրցութայինկարգով կատարում է նշանակումներ.
ժե) իրեն անմիջականորեն ենթակա և հաշվետու քաղաքացիական ծառայողների կողմից իրենց կատարած աշխատանքների մասին ներկայացրած կիսամյակային հաշվետվությունների վերաբերյալ տալիս է համապատասխան եզրակացություններ.
ժզ) Աշխատակազմի քաղաքացիական ծառայողների վերապատրաստումն անցկացնելու համար քաղաքացիական ծառայության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում է համապատասխան հայտեր, ինչպես նաև Աշխատակազմում իրականացնում է քաղաքացիական ծառայողների վերապատրաստման գործընթացի համակարգման և կազմակերպման քաղաքացիական ծառայության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ.
ժէ) մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով գործուղում է Աշխատակազմի գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին` այդ ժամանակահատվածում իր հայեցողությամբ որոշելով նրանց վարձատրության պահպանման հարցը.
ժը) քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում իր հայեցողությամբ որոշում է Աշխատակազմի գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև առաջատար և կրտսեր քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը փոխարինող քաղաքացիական ծառայողի կողմից զբաղեցնելու հարցը, ինչպես նաև քաղաքացիական ծառայության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում կնքում է ժամկետային աշխատանքային պայմանագրեր.
ժթ) Աշխատակազմի գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառում է Օրենքով նախատեսված խրախուսանքներ.
ի) Աշխատակազմի գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների նկատմամբ կիրառում է Օրենքով նախատեսված կարգապահական տույժեր.
իա) Աշխատակազմի գլխավոր պաշտոնների 2-րդ և 3-րդ ենթախմբերի, ինչպես նաև առաջատար և կրտսեր պաշտոն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի 65 տարին լրանալու դեպքում, Օրենքով սահմանված կարգով և ժամկետներում, որոշում է թույլատրել տվյալ քաղաքացիական ծառայողին մինչև մեկ տարի ժամկետով շարունակել զբաղեցնել իր պաշտոնը.
իբ) իր լիազորությունների շրջանակներում նշանակում և ազատում է Աշխատակազմի քաղաքացիական ծառայողներ չհամարվող աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքներ և կարգապահական տույժեր.
իգ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է Աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
իդ) ապահովում է Մարզպետարանի բյուջեի և միջնաժամկետ ծախսային ծրագրերի նախագծման և դրանք սահմանված ժամկետում Մարզպետին ներկայացնելու աշխատանքների իրականացումը.
իե) ապահովում է Մարզպետարանի միջնաժամկետ ծախսային ծրագրերն սահմանված կարգով իրականացնելու աշխատանքները.
իզ) ապահովում է Աշխատակազմի բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.
իէ) ապահովում է միջնաժամկետ ծախսային ծրագրերով, աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրով, հակակոռուպցիոն ռազմավարությամբ, ռազմավարական այլ ծրա•րերով աշխատակազմի գործունեության, ձեռքբերված արդյունքների և կատարված ծախսերի վերաբերյալ սահմանված կարգով և ժամկետներում հաշվետվությունների ներկայացումը.
իէ) Մարզպետի հաստատմանն է ներկայացնում Աշխատակազմի տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, այդ թվում` ապահովում է Աշխատակազմի հաշվապահական հաշվառում վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, Մարզպետի հաստատմանն է ներկայացնում Աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.
իթ) օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված վնասի համար.
իժ) կազմակերպում է Մարզպետարանում քննարկումների և խորհրդակցությունների անցկացման աշխատանքները.
լ) Մարզպետին է զեկուցում ամենօրյա փոստը և թղթակցությունները.
լա) Մարզպետի ստորագրությանն է ներկայացնում նրա կարգադրությունները, որոշումները.
լբ) Մարզպետարանում կազմակերպում է գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.
լգ) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.
լդ) իրականացնում է սույն պաշտոնի անձնա•րով սահմանված այլ լիազորություններ:
Աշխատակազմի ղեկավարն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):

Աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարը համակարգում է հետևյալ ոլորտները` Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման, քարտուղարության, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի, իրավաբանական բաժնի, անձնակազմի կառավարման բնագավառներ:

Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարն իր լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման համար կարող է նաև հանձնարարականներ տալ իր համակարգման ներքո չգտնվող կառուցվածքային ստորաբաժանումներին և մարզպետարանի այլ պաշտոնատար անձանց:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-10-18 20:31:55